Շորոր (ճոճք)
Շորոր, հայկական ժողովրդական պարաձև, որի հիմնական քայլերը կազմվում են մարմնի ծանրությունը ոտքից ոտք տեղափոխելու՝ օրորվելու միջոցով։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Շորոր» նշանակում է ճոճումներ նազուտուզ անելով, սեթևեթելով, ծռմռվելով, ինքնագոհ կոտրատվելով։
Խորհուրդը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Շորոր» տեսակի պարերի շարժումները դասվում են նմանակող, արտահայտչական շարժումներին, որոնց օգնությամբ ցանկանում էին բնութագրել վերոհիշյալ այս կամ այն թռչունի շարժումները։ «Շորոր» տեսակի պարաձևի կապը ճոճվող, տատանվող թռչնի քայլքի, մասնավորաբար կաքավի քայլքի հետ, շատ վառ նկատվում է «սորոր տալ» բայի բացատրությունում՝ «քայլել ինչպես կաքավ»։ «Սորոր»-ը և «Շորոր»-ը, ըստ երևույթին, նույնն են։ Ենթադրվում է, որ սորորիկ կոչվող թռչունը կաքավն է։
«Շորոր» պարաձևերը XIX դարի սկզբից ստացան կենցաղային բնույթ՝ երբեմն պահպանելով միայն որոշ ավանդական ծիսականություն։ Այդուամենայնիվ նրանցում շարժումների տրամադրությունը շարունակում է մնալ հանդիսավոր, ինչը մատնում է կատարվող տատանումների շարժական հիմքերի նախկին վեհասքանչ, սրբազան արմատները[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 549)։ |
|