Վերվերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վերվերի (Վեր-վեր, Վերվերուկ), պարը համայնքային պար է, որը պատկանում է «երկու գնալ, մեկ դառնալ» պարերի ընտանիքին։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վեր» արմատը կամ «վերանալ» բայը նշանակում է ձգտել դեպի վեր, բարձրանալ, աճել։ Այսպիսի ուրախ, ցնծալի պարերի առաջնորդները կոչվել են «վերվերիչներ», որոնք պետք է իրենց բարձր թռչելու արվեստով օրինակ ծառայեին մատաղ սերնդի աճի հմայման հարցում։

Խորհուրդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բովանդակությամբ վերվերին կապված է նախնիների պաշտամունքին, կենդանական և բուսական աշխարհի պտղաբերության աճի, երիտասարդ սերնդի բազմացման ու հասակի բարձրացման հմայություններին։ Կոմիտասի բնութագրությամբ վերվերին «թռնոցի» պար է, կատարվում է միշտ արագ տեմպով։

Պարային քայլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վեր-վեր» տեսակի պարաձևի նմուշներից մի քանիսում ձեռքերը բռնում են ուսերից՝ ուս-ուսի, որի ժամանակ պարողներն իրենց թաշկինակները՝ «յայլուխները», ամրացնում են գոտկատեղից։ Պարաշրջանը ձեռքերով փակելը կարող էր կրել նաև նմանակող բնույթ, քանզի այսպիսի շուրջպարը վերաբերվում էր նաև աստղերի պաշտամունքին։ Աստղերի հետ էր կապված պտղաբերությունը երկրի վրա, ինչպես նաև պսակի ձևը։ Պարը բաղկացած է 2 հատվածից՝ դանդաղ «ծանդըր» և արագ[1]: Դանդաղ հատվածի պարային քայլերն են.

  • աջ ոտքը դրվում է դեպի աջ
  • ձախ ոտքը խաչվելով անցնում է աջ ոտքի վրայով
  • աջ ոտքը կրկին դրվում է դեպի աջ
  • խաղում է ձախ ոտքը, ապա դրվում է դեպի ձախ
  • խաղում է աջ ոտքը

Արագ հատվածի պարային քայլերն են.

  • ձախ ոտքի վրա կատարվում է թռիչք և աջ ոտքը դրվում է դեպի աջ
  • ձախ ոտքը խաչվելով անցնում է աջ ոտքի վրայով
  • երկու ոտքով թռիչք է կատարվում դեպի աջ
  • խաղում է ձախ ոտքը
  • երկու ոտքով թռիչք է կատարվում դեպի ձախ
  • խաղում է աջ ոտքը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 419 CC-BY-SA-icon-80x15.png