Dead Can Dance
Dead Can Dance | |
---|---|
![]() Լիզա Ջերալդն ու Բրենդան Փերին | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | Էթերեալ |
Գործունեություն | 1981–1998, 2005, 2011-մեր օրեր |
Լեյբլ | 4AD |
Կայք | deadcandance.com |
Անդամներ | |
Լիզա Ջերալդ Բրենդան Փերի | |
![]() |
Dead Can Dance (արտասանվում է. Դեդ քեն դենս), ավստրալիական երաժշտական խումբ, որի անդամները սկզբում Բրենդան Փերին (անգլ.՝ Brendan Perry) ու Լիզա Ջերալդն (անգլ.՝ Lisa Gerrard) էին։ Խումբը հիմնադրվել է Մելբուրնում 1981 թվականին, իր գործունեությունը դադարեցրել է 1998 թվականին կոնֆլիկտի պատճառով։ 2005 թվականին միջազգային փառատոնի համար ժամանակավորապես վերականգնվել է։
2011 թվականին պաշտոնական բլոգում հայտարարվել է վերամիավորման, նոր ալբոմի թողարկման և նոր միջազգային հյուրախաղերի մասին, որոնք պլանավորված էին 2012 թվականին[1]։ 2012 թվականին թողարկվեց նոր ալբոմը՝ «Anastasis»։
Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]
«Dead Can Dance» անվանումը (անգլերենից բառացի թարգմանությունը՝ Մեռածները կարող են պարել) նշանակում է ինչ-որ նախկինում մեռած կամ չօգտագործված բանի վերադարձը կյանք. երաժշտական գործիքները, որոնք օգտագործում է խումբը, կա՛մ հին են, կա՛մ մոռացված, կա՛մ այլ երաժիշտների համար անպիտան համարվող։
Անվանման այլ նշանակությունն անշունչ բանին կյանք պարգևելն է։
Նաև քննարկվում է արտասանական նմանությունը «դեկադանս» բառի հետ։
Տեսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Toward the Within (1994, հրապարակվել է DVD 2004 թվականին)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Dead Can Dance - Պաշտոնական կայքէջ (անգլ.)
- Dead Can Dance Library (անգլ.)
- Dead Can Dance Within (անգլ.)
- Dead Can Dance-ի պատմությունը slushaem.com կայքում (рус.)
- Dead Can Dance-ի ռուսական ֆան-ակումբ Archived 2012-02-19 at the Wayback Machine. (рус.)
|
|