Բրենդան Փերրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրենդան Փերրի
Dean Can Dance - Brendan Perry.jpg
Բրենդան Փերրի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Brendan Perry
Ծնվել է 1959 հունիսի 30
Լոնդոն, Մեծ Բրիտանիա,
Երկիր Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ժանրեր ռոք
Մասնագիտություն վոկալիստ, կոմպոզիտոր
Երգչաձայն բարիտոն
Գործիքներ վոկալ
Լեյբլ 4AD, Rubber Records
Կապված

Dead Can Dance,

Լիզա Ջերարդ
Կայք Brendan-Perry.com

Բրենդան Փերրի (անգլ.՝ Brendan Perry; ծնվ. հունիսի 30 1959 թվական, Լոնդոն, Մեծ Բրիտանիա), երաժիշտ, վոկալիստ և կոմպոզիտոր։ Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել որպես աշխարհահռչակ Dead Can Dance խմբի հիմնադիր և անդամ՝ համագործակցելով Լիզա Ջերարդի հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին Բրենդանը Իռլանդիայում ձեռք է բերում Quivy Church լքված եկեղեցին, կահավորում է այն, որպես ձայնագրման կենտրոն և այն դարձնում է ստեղծագործական լաբորատորիա՝ իր և իր նախագծերի համար։

1997 թվականին Բրենդանը ստեղծում է երաժշտություն «Sunset Heights» գեղարվեստական ֆիլմի համար։

1999 թվականի հոկտեմբերին լույս է տեսնում Բրենդանի առաջին սոլո ալբոմը՝ «Eye of the Hunter» («Որսորդի աչքը»), 4AD լեյբլում։[1]

2010 թվականին հրատարակվում է «Ark» ալբոմը՝ Cooking Vinil լեյբլում, որը հիմնականում էլեկտրական հնչողությամբ է և էլեկտրական գործիքներով։

2010 թվականին համերգային շրջագայությամբ Բրենդանը եղել է Մոսկվայում և Պետերբուրգում:

Դիսկագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 Eye Of The Hunter
  • 2010 Ark

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տես օրինակ "Best Rock Albums of 1999"

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]