Հրաչյա Գալստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրաչյա Գալստյան
Ծնվել էմարտի 10, 1948(1948-03-10)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 23, 2016(2016-07-23) (68 տարեկանում)
Վախճանի վայրըԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Ստեղծագործություն(ներ)Տիգրան Պետրոսյանի հուշարձան
Մասնագիտությունխեցեգործ
ԵրեխաներՇողակաթ Մլքե Գալստյան և Ցոլակ Մլքե-Գալստյան

Հրաչյա Ցոլակի Գալստյան (մարտի 10, 1948(1948-03-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 23, 2016(2016-07-23), Երևան, Հայաստան), հայ քանդակագործ, նկարիչ, խեցեգործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Գալստյանը ծնվել է 1948 թվականի մարտի 10-ին, Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում։ 1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1973 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Դասավանդել է Աշտարակ քաղաքում, այունհետև՝ Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1998 թվականից՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Մասնակցել է Արցախյան ազատամարտին[1]:

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին Ռիգայում ունեցել է անհատական ցուցահանդես[2]։ 2017 թվականին Հայաստանի նկարիչների միությունում բացվել է ցուցահանդես Հրաչյա Գալստյանի հիշատակին նվիրված ցուցահադնես, որի շրջանակներում կայացել է Հրաչյա Գալստյանի «Հայրենականչ» գրքի շնորհանդեսը[3]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կանայք», թեմատիկ շարք, թրծակավ, 1991 թվականից
  • «Պատմիչներ», թեմատիկ շարք, թրծակավ, 1998 թվականից
  • «Երաժիշտներ», թեմատիկ շարք, թրծակավ, 1998 թվականից
  • «Աղամաններ», ազգային-դիցաբանական մոտիվներով շարք (հրակավ, Երևանի աղի կոմբինատ)
  • «Մատաղ», աղե քանդակ, 2002
  • «Երգ աղի մասին», աղե քանդակ, 2004
  • Հին Էրիվան ռեստորանը ներքին և արտաքին ձևավորումներ
  • «Կժով կինը» դեկորատիվ քանդակ (2003, Հին Էրիվան ռեստորանի դիմաց)

Համահեղինակ է Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակում տեղադրված Տիգրան Պետրոսյանի հուշարձանի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan Aram։ «AV Production - Հրաչյա Գալստյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-03-10 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  3. «Հայաստանի նկարիչների միությունում բացվեց ցուցահանդես` նվիրված Հրաչյա Գալստյանի հիշատակին»։ iravunk.com։ Վերցված է 2018-12-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]