Շողակաթ Մլքե Գալստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շողակաթ Մլքե Գալստյան
Ծնվել էմայիսի 16, 1988(1988-05-16) (35 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (2010, 2012) և Ցյուրիխի գեղարվեստի համալսարան (2018)
Մասնագիտությունպարուհի և դերասանուհի
ԱշխատավայրՄիհր
Ծնողներհայր՝ Հրաչյա Գալստյան

Շողակաթ Մլքե-Գալստյան (մայիսի 16, 1988(1988-05-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պարուհի, դերասանուհի, արվեստի կառավարող, «Միհր» ժամանակակից պարի թատրոնի համահիմնադիր ու տնօրեն։ Համարվում է Հայաստանում ժամանակակից պարի հիմնադիրներից մեկը[1]։

Հայ քանդակագործ, նկարիչ, խեցեգործ Հրաչյա Գալստյանի ավագ դուստրն է։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 թ. եղբոր՝ Ցոլակ Մլքե-Գալստյանի հետ հիմնադրում է «Միհր» ժամանակակից պարի թատրոնը և հանդես է գալիս որպես դրա տնօրեն ու մենակատար[2]։
  • 2006 թ. մինչ այժմ «Հայ Ֆեստ» Միջազգային թատերական փառատոնի գլխավոր կորդինատոր[3][4][5]
  • 2010 թ. մինչ այժմ Հայ Դերասաների Միություն ՀԿ-ի միջազգային ծրագրերի ղեկավար
  • 2012 թ. մինչ այժմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արվեստի կառավարման և մշակութային քաղաքականության ամբիոնի դասախոս[6]
  • 2012 թ. Պերմ Սթրիթ Միջազգային բացօթյա թատրոնների փառատոն- գլխավոր կորդինատոր, Պերմում, Ռուսաստան[7][8]
  • 2014 թ. «Ջուրը գդալ-գդալ» (հայ-ամերիկյան) ներկայացում- նախագծի ղեկավար[9]
  • 2017 թ. «Տապ չկա» համերգաշարի կազմակերպչական աշխատանքների իրականացում[10][11]
  • 2017 թ. Yerevan Book Fest-Գրքի երևանյան փառատոնի կազմակերպում[12][13]

Ներկայացումները և ֆիլմերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շողակաթ Մլքե-Գալստյանը 2003 թվականից մինչ այսօր խաղացել է «Միհր» ժամանակակից պարի թատրոնի 20-ից ավելի ներկայացումներում։

  • Պանդխտության երգը-Տարածքը բացահատող ժամանակակից պար
  • Լավաշ-Ֆիզիկական թատրոն. ժամանակակից պար
  • Անուններ-Զգայական շարժում. ժամանակակից պար
  • Ճանճը-Տարածքը բացահատող ժամանակակից պար
  • Առանց ստի-Տարածքը բացահատող ժամանակակից պար
  • Մենակության ձայնը-Շարժման երաժշտություն
  • Մտքերի երկխոսություն-Բացօթյա ժամանակակից պար
  • Պիեսներ մահվան մասին. Մահացու Հիվանդը, Մարդասպանը, Ինքնասպանը-Ժամանակակից պար
  • Երազներ Երազներում-Ժամանակակից պար
  • Սև Ամրոց-Բացօթյա ժամանակակից պար
  • Կոմիտասի 10 պատվիրանները-Զգայական շարժում. ժամանակակից պար
  • Սասնա Ծռեր.Սանասար և Բաղդասար-Մուլտիմեդիա, էթնո-մոդեռն ժամանակակից պար
  • Գույներ-Գործողություն-նկարչություն. ժամանակակից պար
  • Արդյո՞ք խենթ եմ ես-Դրամա. ժամանակակից Պար
  • Ակունք-Բացօթյա ժամանակակից պար
  • Արարում-Լուսային շարժում. ժամանակակից պար
  • Ո՞րն է մեր մեղքը աստված-Բացօթյա ժամանակակից պար

2017 թ. խաղացել է Լոնդոնաբնակ կինոբեմադրիչ Գարո Բերբերյանի` արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի մասին պատմող, «Դանիել» նուար-կինոնկարում՝ մարմնավորելով Արաքսի Վարուժանի կերպարը[14]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տարածաշրջանի շարժում-փիլիսոփայություն ժանրում գործող միակ թատրոնը / 10/02/2009 / aysor.am
  2. Շողակաթ Մլքե-Գալստյանի կենսագրությունը թատրոնի կայքում
  3. Շողակաթ Մլքե-Գալստյան / 2010-02-04
  4. «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՔԻՄԻԱՆ» «ՀԱՅ ՖԵՍՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆ Է/Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ(չաշխատող հղում)
  5. Dance Dialogue: Focus on Shoghakat MLKE-Galstyan, Chief Coordinator of HIGH FEST /
  6. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ավագ դասախոս(չաշխատող հղում)
  7. «Պերմ ստրիտ». բացօթյա փառատոն հայերի կազմակերպմամբ(չաշխատող հղում) / Jul 4, 2012 / erit.am
  8. Հայերը Պերմում թատերական փառատոն են կազմակերպել / 4 հուլիս, 2012 13:51 / civilnet.am
  9. Ամերիկացի զինծառայողի ապրումները` հայ թատրոնի բեմին. տեղի կունենա «Ջուրը` գդալ-գդալ» պիեսի պրեմիերան/Լուսինե Ոսկանյան /02.10.2014 15:37 / ankakh.com
  10. Մշակույթի նախարարության երիտասարդ աշխատակիցները կիրագործեն «Տապ չկա» նախագիծը / Հունիս 28, 2017/azatutyun.am
  11. ԸՆԴԴԵՄ ՏԱՊԻ՝ ՌՈՔ, ՋԱԶ, ՓՈՓ, ՖՈԼԿ ՀԱՄԵՐԳՆԵՐ /28 Հունիս 2017 | 09:37 / hraparak.am
  12. Գրքի երևանյան փառատոնը կփորձի ամրացնել գրող-հրատարակիչ-ընթերցող շղթան / 18:36 - 24 / 11 / 2017 / blog.times.am
  13. Այսօր տրվեց Yerevan-Book Fest-ի մեկնարկը / 11/21/2017, 1:35 / newsinfo.am
  14. In conversation with… Shoghakat Mlké-Galstian/ In conversation with… Shoghakat Mlké-Galstian

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]