Արտեմ Բերոյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բերոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտեմ Բերոյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 10, 1878 |
Ծննդավայր | Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 20, 1962 (83 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան |
Ամուսին(ներ) | Մարիա Բերոյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Արտեմ Կոնոյի Բերոյան (հունիսի 10, 1878, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 20, 1962, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային դերասան, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1941)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեմական գործունեությունը սկսել է 1899 թվականին Թիֆլիսում։ Եղել է Թիֆլիսի Հայ դրամայի առաջին դերասաններից մեկը (1922)։ 1909 թվականին Աբելյան-Արմենյան խմբի հետ հանդես է եկել Կոստանդնուպոլսում։ Հանդես է եկել Երևանի հեղափոխական թատրոնում[1]։
Խաղացել է կնոջ՝ Մարիա Բերոյանի հետ[2]։
Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ասլաքսե՝ Հ. Իբսենի «Դոկտոր Շտոկման»
- Զամբախով՝ Գ. Սունդուկյանի «Խաթաբալա»
- Զիմզիմով՝ Գ. Սունդուկյանի «Պեպո»
- Փարսիղ՝ Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ»
- Բարխուդար՝ Ա.Շիրվանզադեի «Նամուս»
- Սաղաթել, Բագրատ, Սուրեն՝ Ա.Շիրվանզադեի «Պատվի համար»
- Բերեստ՝ Ա. Կորնեյչուկի «Պլատոն Կրեչետ»
- Վասին՝ Կ. Սիմոնովի «Ռուս մարդիկ»
- Լյովշին՝ Մ. Գորկու «Թշնամիներ»
Դերերը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.
- ↑ «Արտեմ Բերոյան». zarkfoundation.com.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրապետյան Ա., Գրական և թատերական դեմքեր, Թբիլիսի, 1958 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 425)։ |