Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անահիտ Քոչարյան (Անահիտ Ամատունու Հարությունյան, օգոստոսի 12, 1955(1955-08-12), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ ՀՀ ժողովրդական արտիստ (2015)։
Անահիտ Քոչարյանը ծնվել է 1955 թվականին, Գյումրիում։ 1972-1974 թվականներին սովորել է Գյումրիի դրամատիկական թատրոնին կից դերասանական ստուդիայում՝ Երվանդ Ղազանչյանի ղեկավարությամբ։ 1974 թվականից նույն թատրոնի դերասանուհի է։ 2002 թվականից համատեղությամբ աշխատում է նաև Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում[1]։
- Մանչուկ՝ Ա. Լինդգրենի «Մանչուկն ու Կառլսոնը»
- Վալյա՝ Ա. Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն»
- Լավինյա Ուիլյամ Շեքսպիրի «Տիտոս Անդրոնիկոս»
- Սմերալդինա՝ Կ. Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան»
- Ֆիլումենա՝ Է. դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո»
- Թեոֆանո՝ Լևոն Շանթի «Կայսրը»
- «Աքլորականչ»
- «Անծանոթը», 2012
- «Անցյալի ստվերներ», 2014
- «Ուրիշի հոգին», 2015
- «Փոխնակ մայրը», 2016
- «Սահմանին», 2018
- «Քեզ հետ ու առանց քեզ», 2019
- «Սիրուն Սոնա», 2020
- «Անատոլիական պատմություն», 2020
- «4 երազանք», 2022
- ՀՀ Պետական մրցանակ (2002) («Ուրախ ավտոբուս» ֆիլմում Սաթենիկի դերակատարման համար )
- ՀՀ վաստակավոր արտիստ (2004)
- ՀՀ ժողովրդական արտիստ (2015)[2]
- Որդի՝ Արման Քոչարյան, Բամբիռ ռոք խմբի անդամ, (բաս-կիթառ)
- Որդի՝ Նարեկ Քոչարյան
- Դուստր՝ Մարիա Քոչարյան
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|