Jump to content

Մակիչ Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակիչ Մարգարյան
Ծնվել էապրիլի 14, 1951(1951-04-14) (73 տարեկան)
ԾննդավայրՆուկզար, Շամխորի շրջան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասան
ԱշխատավայրԱրտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոն, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն և Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն
Պարգևներ և մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ

Մակիչ Շաքարի Մարգարյան (ապրիլի 14, 1951(1951-04-14), Նուկզար, Շամխորի շրջան), հայ դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակիչ Մարգարյանը ծնվել է 1951 թվականին Շամխորի շրջանի Նուկզար գյուղում։ 1968 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1973 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը (Վարդան Աճեմյանի արվեստանոց)[1]։ Ուսմանը զուգահեռ 1970 թվականից աշխատել է Երևանի, 1973 թվականից` Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, 1974-1975 թվականներին` Հեռուստաթատրոնում, այնուհետև մինչև 1986 թվականը` կրկին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Նկարահանվել է Մոսֆիլմ, Հայֆիլմ, Ուզբեկֆիլմ, Բելառուսֆիլմ և Ռիգայի կինոստուդիաներում։ Հայֆիլմում մասնակցել է ֆիլմերի կրկնօրինակման։ Հանդես է եկել նաև Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Պատանի հանդիսատեսի թատրոններում։ 1986-1988 թվականներին աշխատել է երկրաբանական արշավախմբում։ 1988 թվականից եղել է արցախյան ազատամարտի մասնակից։ 1995 թվականին մի խումբ դերասանների, այդ թվում՝ Լևոն Թուխիկյանի, Վլադիմիր Մսրյանի, Գուժ Մանուկյանի հետ ստեղծել է «Թատրոն բարեգործական հիմնադրամը»։ 2001 թվականից աշխատել է Խորեն Աբրահամյանի հետ, մասնակցել Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին նվիրված «Խոր Վիրապ» ներկայացմանը։ 2004 թվականից աշխատում է Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում[2][3]։

Ներկայացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նեսո բիձա՝ «Ձախորդ Փանոսի կտակը»[4]
  • «220 Վոլտ»
  • Բապտիստա՝ Վիլյամ Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»[5]
  • Նիկեֆոր՝ Լևոն Շանթի «Կայսր»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Zarkfoundation - Մակիչ Մարգարյան». zarkfoundation.com.
  2. «Մարգարյան Մակիչ». mmat.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  3. «Ընթացիկ Խաղացանկ». mmat.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  4. «Ձախորդ Փանոսի կտակը». cult.am մշակութային պորտալ. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  5. «Կամակոր կնոջ սանձահարումը». cult.am մշակութային պորտալ. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.