Արսեն Վիտալի Գրիգորյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արսեն Գրիգորյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | նոյեմբերի 8, 1974 (51 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Կրթություն | ԵԹԿՊԻ (2002) |
| Մասնագիտություն | թատրոնի դերասան և կինոդերասան |
| Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, Համազգային թատրոն, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն և Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն |
Արսեն Վիտալի Գրիգորյան (նոյեմբերի 8, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արսեն Վիտալի Գրիգորյանը ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 8-ին Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետո 1993 թվականին մոտ մեկ տարի աշխատել է Փարաջանովի անվան թատրոնում որպես դերասան։ Այդ ընթացքում հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայի Տագանկայի թատրոնում, որտեղ «Անավարտ ֆարս մեռյալների ամրոցում» (ռուս.՝ «Неоконченный фарс в замке мертвецов») ներկայացման մեջ հանդես է եկել ծաղրածուի դերով։ 1994 թվականին ընդունվել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիա՝ Խորեն Աբրահամյանի դասարան[1]։
1996 թվականին՝ Համազգային թատրոնի դերասան՝ Սոս Սարգսյանի ղեկավարությամբ։ 1998-2002 թվականներին սովորել է Երևանի թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ Կուրսային բեմադրություններով հանդես է եկել Պատանի հանդիսատեսի և Համազգային թատրոնների բեմերում։ Դերասանի վարպետություն է դասավանդել «Արդինի» ստուդիայում[1]։
2004 թվականից՝ Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի դերասան[1]։
Հեռուստասերիալ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բացի՛ր աչքերդ»