Սարգիս Վարդևանյան
![]() | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1980 (43 տարեկան) |
Ծննդավայր | Նոր Երզնկա, Նաիրիի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թատրոնի դերասան և կինոդերասան |
Սարգիս Սամվելի Վարդևանյան (հունվարի 21, 1980, Նոր Երզնկա, Նաիրիի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարգիս Վարդևանյանը ծնվել է 1980 թվականի հունվարի 21-ին Նոր Երզնկա գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցական տարիներին մշտապես մասնակցել է դպրոցում կազմակերպվող միջոցառումներին[1]։
2000-2004 թվականներին սովորել է Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժության ուսումնարանի դերասանական բաժնում։ 2004 թվականից՝ Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի դերասան[1]։
Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|
Մարսել Պանյոլ | Հացթուխի կինը | Հայր սուրբ |
Ֆարսեր | Գասպար | |
Պալ Բեկեշ | Դուռը | բեռնակիր |
Էդուարդո դե Ֆիլիպպո | Ֆիլոմենա Մարտուրանո | փաստաբան |
Կլոդ Մանիե | Ծակար | Ֆիլիպ |
Լևոն Շանթ | Կայսր | Սուրբ |
Վիլյամ Սարոյան | Հերսոտած մի գնա | Փոսյո |
Վիլյամ Սարոյան | Քո կյանքի ժամերը | Արաբ |
Ֆրանսիս Վեբեր | Հյուրանոց երկուսի համար | Վոլֆ |
Էդուարդո դե Ֆիլիպպո | Կատագերգության արվեստը | գյուղացի |
Երևան-Բարսելոնա | թաղային Համբարձումյան | |
Ալեքսեյ Արբուզով | Իրկուտսկյան պատմություն | Լապչենկո |
Նիլ Սայմոն | Զբոսայգում ոտաբոբիկ | |
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի | Փոքրիկ իշխանը | Պիեռո |
Խելու Ռամմո | Համեղ պատառ | անտառապահ |
Բեղավոր արքայադուստրը | թագավոր | |
Ջաննի Ռոդարի | Չիպոլինոյի արկածները | դդում |
Հովհաննես Թումանյան | Ձախորդ Փանոսը | Ձախորդ Փանոս |
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2008 | Չիլո[2] | Սլավիկ Չիլոյան |
2014 | Շքամուտք | ազատամարտիկ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Սարգիս Վարդևանյան»։ mmat.am։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-19-ին։ Վերցված է 2018-01-03
- ↑ «Հայաստանի ազգային կինոկենտրոն»։ ncca.am (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-12-ին։ Վերցված է 2018-01-03