Նիլ Սայմոն
Նիլ Սայմոն անգլ.՝ Marvin Neil Simon | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Marvin Neil Simon |
Ծնվել է | հուլիսի 4, 1927[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | օգոստոսի 26, 2018[5][3][6][…] (91 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7] |
Մասնագիտություն | դրամատուրգ, սցենարիստ, կինոպրոդյուսեր, երգերի հեղինակ, լիբրետիստ և ձեռնարկատեր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց, ԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց և Դենվերի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Brighton Beach Memoirs?, Biloxi Blues?, Come Blow Your Horn?, Lost in Yonkers?, The Goodbye Girl? և The Odd Couple? |
Պարգևներ | |
Ամուսին | Մարշա Մեյսոն, Elaine Joyce?, անհայտ, Diane Lander? և Diane Lander? |
Neil Simon Վիքիպահեստում |
Մարվին Նիլ Սայմոն (անգլ.՝ Marvin Neil Simon, հուլիսի 4, 1927[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - օգոստոսի 26, 2018[5][3][6][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]), ամերիկացի դրամատուրգ և սցենարիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիլ Սայմոնը ծնվել է 1927 թվականի հուլիսի 4-ին, Բրուքլինում։ 1946 թվականին, զորացրումից հետո սովորել է Նյու Յորքի համալսարանում և Դենվերի համալսարանում։ Եղբոր` Դենի Սայմոնի հետ սկսել է աշխատել հեռուստատեսությունում` սքետչներ հորինելով ժամանացային ժանրի վարպետների համար։ 50-ականներին Վուդի Ալենի և Մել Բրուքսի հետ համահեղինակությամբ սքետչներ է գրել «Ձեր լավագույն շոուն» ժամանցային հեռուստահաղորդման համար։ Նիլ Սայմոնի և նրա եղբոր առաջին պիեսը եղել է «Արի և փչիր քո եղջյուրը» (անգլ.՝ Come Blow Your Horn), որը բեմադրվել է 1961 թվականին, Բրոդվեյ թատրոնում։ 1962 թվականին նա արդեն ինքնուրույն լիբրետո է գրել ըստ Դենիս Պատրիկի վեպի գրված «Փոքրիկ ես» (անգլ.՝ Little Me) մյուզիքլի համար, իսկ 1963 թվականին «Զբոսայգում` բոբիկ» (անգլ.՝ Barefoot in the Park)մյուզիքլի համար գրած նրա լիբրետոն ճանաչում է բերում գրողին։ 1965 թվականին Նիլ Սայմոնը ստանում է «Թոնի» մրցանակ` «Տարօրինակ զույգ» (անգլ.՝ The Odd Couple) պիեսի համար։ 1966-1967 թվականներին Բրոդվեյում խաղում են Սայմոնի միանգամից չորս պիես` «Զբոսայգում` բոբիկ», «Տարօրինակ զույգ», «Սիրելի Չարիթի» (Sweet Charity) և «Աստղերով ծածկված աղջիկը» (The Star-Spangled Girl): 1970-ական թվականներին Սայմոնն ամեն տարի նոր պիեսներ է գրում, որոնցից շատերը հենց նույն տարիներին էլ էկրանավորվում են (ֆիլմերի սցենարները գրում է հենց ինքը` գրողը)։ Դրանցից են «Ճոխ տիկինը» (The Gingerbread Lady, 1970, նկարահանվել է «Միայն երբ ես ծիծաղում եմ» ֆիլմը, 1981), «Երկրորդ ավենյուի բանտարկյալը» (The Prisoner of Second Avenue, 1971, ֆիլմը նկարահանվել է 1975 թվականին), «Արևի տղաները» (The Sunshine Boys, 1972, ֆիլմը նկարահանվել է 1975 թվականին), «Համար կալիֆորնիական հյուրանոցում» (California Suite, 1976, ֆիլմը նկարահանվել է 1979 թվականին)։ 1973 թվականին Սայմոնը գրել է «Լավ բժիշկը» (The Good Doctor) մյուզիքլը` ըստ Անտոն Չեխովի պատմվածքների։ 1980-ական թվականներին Սայմոնը գրել է ինքնակենսագրական «Հիշողություններ Բրայթոն Բիչից» (Brighton Beach Memoirs) եռագրությունը, «Բիլոքսի բլյուզ» (1985) և «Բրոդվեյի սահմաններ» (1986) ստեղծագործությունները։ Այդ ընթացքի այլ բեմադրություններ մեծ հաջողություն չեն ունեցել, սակայն 90-ականների «Յոնքերսում կորածները» (Lost in Yonkers) կատակերգությունը նրան հերթական «Թոնի» մրցանակն է բերում և Պուլիցերյան մրցանակ։ Պիեսներից բացի Սայմոնը գրում է կինոսցենարներ և հեռուստապիեսներ։ 1996 թվականին նա հրատարակում է «Արտագրվածը» հիշողությունների գիրքը։
Ճանաչում և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1965 - «Թոնի» մրցանակ, «Տարօրինակ զույգ»,
- 1967 - Evening Standard Award, «Զբոսայգում` բոբիկ»,
- 1978 - «Ոսկե գլոբուս» «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգ, «Հաջողություն, սիրելիս» ֆիլմ,
- 1985 - «Թոնի» մրցանակ, «Բիլոքսի բլյուզ» պիես,
- 1989 - American Comedy Awards Lifetime Achievement,
- 1991 - «Յոնքերսում կորածները» պիեսի համար։
- Drama Desk Award for Outstanding New Play,
- Պուլիցերյան մրցանակ «Դրամատիկական ներկայացումներ թատրոնի համար» անվանակարգում,
- «Թոնի» մրցանակ։
- 1995 - Քենեդի կենտրոնի մրցանակ։
- 2006 - Mark Twain Prize for American Humor:
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1961 - «Արի ու փչիր քո եղջյուրը» / Come Blow Your Horn
- 1962 - «Փոքրիկ ես» / Little Me
- 1963 - «Զբոսայգում` բոբիկ» / Barefoot in the Park, 1967 թվականին «Զբոսայգում` բոբիկ» պիեսը էկրանավորվել է, իսկ 2010 թվականին բեմադրվել է Պուշկինի անվան թատրոնում
- 1965 - «Տարօրինակ զույգ» / The Odd Couple
- 1966 - «Սիրելի Չարիթի» / Sweet Charity
- 1966 - «Աստղերով ծածկված աղջիկը» / The Star-Spangled Girl
- 1968 - «Համար «Պլազա» հյուրանոցում» / Plaza Suite
- 1968 - «Պարզապես խոստումներ» / Promises, Promises
- 1969 - «Վերջին կրակոտ սիրահարը» / The Last of the Red Hot Lovers
- 1970 - «Ճոխ տիկինը» / The Gingerbread Lady
- 1971 - «Երկրորդ ավենյուի բանտարկյալը» / The Prisoner of Second Avenue
- 1972 - «Արևի տղաները» / The Sunshine Boys
- 1973 - «Լավ բժիշկը» / The Good Doctor
- 1974 - «Աստծո կողմից ընտրվածը» / God’s Favorite
- 1976 - «Համար կալիֆորնիական հյուրանոցում» / California Suite
- 1977 - «Երկրորդ գլուխ» / Chapter Two (1977)
- 1979 - «Նրանք նվագում են մեր երգը» / They’re Playing Our Song
- 1980 - I Ought to Be in Pictures
- 1981 - «Հիմարները» / Fools
- 1983 - «Հիշողություններ Բրայթոն Բիչից» / Brighton Beach Memoirs
- 1985 - «Բիլոքսի բլյուզ» / Biloxi Blues
- 1986 - «Տարօրինակ զույգ» /The Odd Couple
- 1986 - «Բրոդվեյի սահմանները» / Broadway Bound
- 1988 - «Բամբասանքներ» / Rumors
- 1991 - «Յոնքերսում կորածները» / Lost in Yonkers
- 1992 - «Ջեյքի կինը» / Jake’s Women
- 1993 - «Հաջողություն, սիրելիս» / The Goodbye Girl
- 1993 - «Ծիծաղ 23-րդ հարկում» / Laughter on the 23rd Floor
- 1995 - «Համար լոնդոնյան հյուրանոցում» / London Suite
- 1997 - «Առաջարկություն» / Proposals
- 2000 - «Ճաշկերույթ» / The Dinner Party
- 2001 - 45 վայրկյան Բրոդվեյից / 45 Seconds from Broadway
- 2003 - Ռոուզի հակասությունը / Rose’s Dilemma
Սցենարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1963 - Արի և փչիր քո եղջյուրը / Come Blow Your Horn
- 1966 - Աղվեսի հետևից / After the Fox
- 1967 - Զբոսայգում` բոբիկ / Barefoot in the Park
- 1968 - Տարօրինակ զույգ / The Odd Couple
- 1969 - Սիրելի Չարիթի / Sweet Charity
- 1970 - The Out-of-Towners
- 1971 - Plaza Suite
- 1972 - The Last of the Red Hot Lovers
- 1972 - Սրտեր կոտրողը / The Heartbreak Kid
- 1975 - Երկրորդ ավենյուի բանտարկյալը / The Prisoner of Second Avenue
- 1975 - Արևի տղաները / The Sunshine Boys
- 1976 - Ընթրիք մահվան հետ / Murder by Death
- 1977 - Հաջողություն, սիրելիս / The Goodbye Girl
- 1978 - Էժանագին դետեկտիվ / The Cheap Detective
- 1978 - California Suite
- 1978 - Երկրորդ գլուխ / Chapter Two
- 1980 - Ինչպես հին ժամանակներ / Seems Like Old Times
- 1981 - Միայն երբ ես ծիծաղում եմ / Only When I Laugh
- 1982 - Ես պետք է լինեմ նկարում / I Ought to Be in Pictures
- 1983 - Մասք Դյուգանը վերադառնում է / Max Dugan Returns
- 1984 - Միայնակը / The Lonely Guy
- 1985 - The Slugger’s Wife
- 1986 - Հիշողություններ Բրայթոն Բիչից / Brighton Beach Memoirs
- 1988 - Բիլոքսի բլյուզ / Biloxi Blues
- 1991 - Ամուսնացողը / The Marrying Man
- 1993 - Յոնքերսում կորածները / Lost in Yonkers
- 1995 - Արևի տղաները / The Sunshine Boys
- 1998 - Տարօրինակ զույգ / The Odd Couple II
- 2004 - Հեռացող աղջիկը / The Goodbye Girl
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996 - «Արտագրվածը» / Rewrites
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Саймон Н. Узник Второй авеню. — М., 1978.
- Саймон Н. Вторая глава // Современная драматургия. — 1998. — № 1.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118797328 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 The Washington Post // The Washington Weekly Post / M. Murray — Washington: Fred Ryan, 1877. — ISSN 0190-8286; 2641-9599
- ↑ 6,0 6,1 6,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 7,0 7,1 7,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://www.pulitzer.org/prize-winners-by-category/218
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիլ Սայմոն» հոդվածին։ |
|
- Հուլիսի 4 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 26 մահեր
- 2018 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ լավագույն սցենարի համար
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- «Դրամա Դեսկ» մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի դրամատուրգներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Թոքաբորբից մահացածներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Պուլիցերյան մրցանակակիրներ
- 20-րդ դարի ամերիկայի հրեաներ