Կարպ Խաչվանքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչվանքյան (այլ կիրառումներ)
Picto infobox masks.png
Կարպ Մկրտչի Խաչվանքյան
Կարպ Խաչվանքյան.jpg
Ծնվել էհունվարի 23, 1923(1923-01-23)
ԾննդավայրԱխալցխա, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 23, 1998(1998-11-23) (75 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր
Ակտիվ շրջան1950–1982
Ժանրերկատակերգություն և դրամա
ԸնտրանիՏաքսի-տաքսի
Պահանջվում է ստախոս
Պարգևներ և մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Կարպ Մկրտչի Խաչվանքյան (հունվարի 23, 1923, Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 23, 1998, Երևան, Հայաստան), հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1957)։ Հատկապես հայտնի է կատակերգական ժանրում իր խաղացած դերերով։ 20-րդ դարի 2-րդ կեսի հայ բեմի ամենաճանաչված կատակերգակներից է։ Բեմական հմայքի, շեշտված անհատականության, ռիթմի, հումորի, երաժշտության նուրբ զգացողության շնորհիվ նույն հաջողությամբ կերտել է և´ կատակերգական, և´ երաժշտական կերպարներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարպ (իսկական անունը՝ Կարապետ) Խաչվանքյանը ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին։ 1928 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս։ 1941-1944 թվականներին սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում։ 1944-1998 թվականներին աշխատել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ 1984-1988 թվականներին Խաչվանքյանը նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։ Հայտնի դերերից են Ալդեմարո (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Նիկո (Հ. Պարոնյանի և Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան»), Պետրուչիո (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»), Տոնիո և Զանետտո (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»)։ Խաչվանքյանի բեմադրությունները՝ Ֆ. Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ի. Կալմանի «Սիլվա», Ա. Այվազյանի «Սեր աստղերի տակ» և այլն, առանձնանում են երաժշտության, պարի և խոսքի միաձուլությամբ։

Խաչվանքյանը երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրել է Արտեմի Այվազյանի «Սեր աստղերի տակ», Էլդար Ռյազանովի և Էմիլ Բրագինսկու «Բաղնիքդ անուշ» ու այլ կատակերգություններ։ Նկարահանվել է նաև կինոյում՝ «Արարատյան դաշտի աղջիկը», 1949 թվականին, «Պատվի համար», 1956 թվականին, «Ճանապարհ դեպի կրկես», 1963 թվականին, «Ատամնաբույժն արևելյան», 1981 թվականին։ 1998 թվականին պարգևատրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։

Դերերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարպ Խաչվանքյանին նվիրված հուշատախտակ Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքի պատին
  • Բոնի՝ «Սիլվա»
  • Վալի՝ «Աշուղ Մուրադ»
  • Գուրգեն - «Աղբյուրի մոտ»
  • Տոնինո, Ձունիետո ՝ «Վենետիկյան երկվորյակներ »
  • Լյոնյա Գլազկին՝ «Մի քաղաք կա Վոլգայի վրա»
  • Դիոգինես՝ «Եվայլն կամ Նոր Դիոգինես »
  • Նիկո՝ «Ատամնաբույժն արևելյան»
  • Ալդեմարո՝ «Պարերի ուսուցիչը»
  • Խանդիկյան՝ «Խանդից պատուհաս»
  • Միշա՝ «Սիրո հովիտ»
  • Սկապեն՝ «Սկապենի արարքները»
  • Սիրական՝ «Սոֆիկի սխալը»
  • Մանուչա՝ «Ծղնեթցի Մայա»
  • Ղարա՝ «Կապկազ թամաշա»
  • Պետրուչիո՝ «Անսանձ կնոջ սանձահարումը»
  • Թոդորոս՝ «Պահանջվում է ստախոս»
  • Հիգենս՝ «Իմ չքնաղ լեդի»
  • Սոկրատ՝ «Սեր աստղերի տակ»
  • Կնյազ՝ «Տաքսի, տաքսի»
  • Ջուլիկյան՝ «Ախ, ներվեր, ներվեր»
  • Վարուժան՝ «Ծաղիկների աշխարհ»
  • Կիկիլիո՝ «Երկու օրիորդ»
  • Պետիկ՝ «Երազիկ»
  • Մեքի՝ «Երեք գռոշանոց օպերա»
  • Բապս՝ «Չառլեի մորաքույրը»

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 28 CC BY-SA icon 80x15.png