Թադևոս Սարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Թադևոս Սարյան
Թադևոս Սարյան.jpg
Ծնվել է ապրիլի 28, 1903(1903-04-28)
Ծննդավայր Երևան, Ռուսական կայսրություն
Մահացել է սեպտեմբերի 23, 1974(1974-09-23) (71 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Ազգություն հայ
Մասնագիտություն դերասան և ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Թադևոս Սարյան (Թադևոս Խաչատուրի Տեր-Գրիգորյան) (ապրիլի 28, 1903(1903-04-28), Երևան, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 23, 1974(1974-09-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թադևոս Սարյանը ծնվել է 1903 թ.-ին Երևանում քահանայի ընտանիքում։ Փոքր հասակում կորցրել է հորը և ապրել է դժվար մանկություն։ Սովորել է ռուսական գիմնազիայում, սակայն ուսումը կիսատ է թողել։

1919 թ.-ին մասնակցում է դերասան Վարդան Միրզոյանի՝ Երևանում կազմակերպած թատերական դասընթացներին։

1922 թ.-ին ընդունվում է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիա։

1928 թ.-ին վերադառնում է Հայաստան և դառնում Լենինականի (այժմ՝ Գյումրի) դրամատիկական թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը, ինչպես նաև դերեր է խաղում այդ թատրոնում։

Եղել է նաև Բաքվի Հայ դրամայի գեղարվեստական ղեկավարը և հանդես է եկել նաև դերերով։

Թաթիկ Սարյանի հուշատախտակը Սախարովի հրապարակին կից շենքի պատին

1942 թ.-ին բացվում է Երևանի Երաժշտական կոմեդիայի թատրոնը, և Թադևոս Սարյանը դառնում է թատրոնի գլխավոր ռեժիսորը, բեմադրում բազմաթիվ ներկայացումներ։[1]

Խաղացած դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրմաչ՝ «Մի խուլ նրբանցքում»
  • Գարեգին՝ «Գարնան անձրև»
  • Փորսուղյան՝ «Սրտի արատ»
  • Ալեքսեյ Իվանովիչ՝ «Քաոս»
  • Թադե՝ «Շողոքորթը»
  • Թափառնիկոս՝ «Ատամնաբույժն արևելյան»
  • Արշակ Բեգլարիչ՝ «Հին հիվանդություն»
  • Ղաղո՝ «Եվ այլն կամ նոր Դիոգինես»
  • Սուրաթով՝ «Էլի մեկ զոհ»
  • Բալաբեկ՝ «Փորձադաշտ»
  • Բալաբեկ՝ «Աղբյուրի մոտ»

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ատամնաբույժն արևելյան»
  • «Կարինե»
  • «Երջանիկ օր»
  • «Մեծ հարսանիք»
  • «Գարնանային երգ»
  • «Թագավորը զվարճանում է»
  • «Բայադերա»
  • «Ռոզ Մարի»
  • «Կրկեսի իշխանուհին»
  • «Անհանգիստ երջանկություն»
  • «Կապույտ Դանուբի ափին»
  • «Գնչուների բարոն»

Գրականություն Թադևոս Սարյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խ. Ավագյան, Թադևոս Սարյան, 1964 թ.
  • Սովետական թատրոն, 1947 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ սովետական թատրոնի պատմություն։ Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն։ 1967 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]