Վարդան Միրզոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարդան Միրզոյան
Վարդան Միրզոյան.jpg
Ծնվել էհուլիսի 10, 1877(1877-07-10)
Մահացել էհունվարի 24, 1968(1968-01-24) (90 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Վարդան Միրզոյան (հուլիսի 10, 1877(1877-07-10) - հունվարի 24, 1968(1968-01-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Միրզոյանը ծնվել է Հին Նախիջևանի Յարմշա գյուղում, մեծացել է Թիֆլիսում, սովորել է քաղաքի ռեալական, ապա Ներսիսյան դպրոցում, հաճախել է նաև Լոնգի նկարչական դպրոցը։ 1897 թվականից հանդես է եկել տարբեր դերասանական խմբերում, 1903 թվականից եղել է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, հաճախել դրամատիկական դասընթացների։ Նա Ավճալյան ժողովրդական թատրոնի հիմնադիրներից է։ 1919 թվականին Երևանում հիմնադրել և ղեկավարել է թատերական ստուդիա, որի սաները հետագայում հայտնի դերասաններ են դարձել։ 1920-ական թվականներին Միրզոյանը խաղացել է Բաքվի, Թիֆլիսի ու Լենինականի թատրոններում։ 1929 թվականից աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում[1]:

1929 թվականից դասավանդել է Երևանի թատերական ուսումնարանում, տեխնիկումում և ինստիտուտում։ Նկարահանվել է կինոյում։ 1966 թվականին հրատարակել է «Թատերական օրագրեր»-ը։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ սովետական թատրոնի պատմություն։ Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն։ 1967