Մելինե Համամջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մելինե Համամջյան
Մելինե Համամջյան.jpg
Ծնվել էդեկտեմբերի 17, 1922(1922-12-17)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էմայիսի 7, 1999(1999-05-07) (76 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Մելինե Հմայակի Համամջյան (դեկտեմբերի 17, 1922(1922-12-17), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - մայիսի 7, 1999(1999-05-07), Երևան, Հայաստան), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1984 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականին ծնողների հետ հաստատվել է Պլովդիվում (Բուլղարիա), որտեղ 1939 թվականից մասնակցել է հայկական թատերական ներկայացումների։ 1946 թվականին հայրենադարձվել է. նույն թվականից՝ Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի։ Համամջյանի դերասանական արվեստը ձևավորվել է Վարդան Աճեմյանի ղեկավարությամբ։ Առաջին դերը՝ Թերեզա (Հ. Պարոնյանի «Շողոքորթն», 1948 թ.)։ Ստեղծել է գրոտեսկական ցայտուն, սակայն միանգամայն հավաստի դերապատկերներ՝ կերպարային ողջ խորությամբ, լավագույններից են Թերեզա, Մարթա (Հ. Պարոնյանի «Շողոքորթն», 1948 թ., «Ատամնաբույժն արևելյան», 1952 թ.), Մինադորա (Ջոջուայի «Երկու օրիորդ», 1963 թ.), Փեփրոնե (Ա. Պապայանի «Փարիզեցի փեսան», 1970 թ.), Շողակաթ («Մեծապատիվ մուրացկաններ», ըստ Հ. Պարոնյանի, 1992 թ.)։ Մասնակցել է հեռուստատեսային բազմաթիվ ներկայացումների, նկարահանվել կինոյում։

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png