Արամ Պապայան
Արամ Պապայան | |
---|---|
Ծնվել է | 1918 |
Ծննդավայր | Փոթի, Վրաստան |
Վախճանվել է | օգոստոսի 28, 1945 |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դրամատուրգ և լրագրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վ․Բրյուսովի անվան պետական համալսարան (1937) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Կոմսոմոլեց և Գոլոս Արմենիի |
Արամ Պապայան Վիքիդարանում |
Արամ Պետրոսի Պապայան (1918, Փոթի, Վրաստան - օգոստոսի 28, 1945, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դրամատուրգ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1944 թ.-ից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Փոթի քաղաքում։ Սովորել է Նովոռոսիյսկի 9-ամյա հայկական դպրոցում։ 1937 թվականին ավարտել է Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտը։ Աշխատել է Երևանի ռադիոկոմիտեում, «Կոմսոմոլեց» թերթի խմբագրությունում։ 1941-1943 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել «Զաշչիտնիկ օտեչեստվա» զինվորական թերթի խմբագրի տեղակալը։ 1943-1945 թվականներին աշխատել է Երևանի զինկոմիսարիատում, 1945 թվականին՝ «Կոմունիստ» ռուսերեն թերթի խմբագրությունում։ Հորեղբոր՝ Աշոտ Պապայանի հետ գրել է «Մեծ հարսանիք» (բեմադրվել է 1944 թվականին, Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում), «Սեր առանց խարդավանքի», «Բախտավորյալները» պիեսները։ Մահացել է Երևանում[1][2]։
Ա. Պապայանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պիեսների ժողովածու (գրքում տեղ է գտել Արամ և Աշոտ Պապայանների «Մեծ հարսանիք» պիեսը), Երևան, Կուլտլուսհրատ, 1950, 116 էջ։
- Պիեսների ժողովածու, գիրք երկրորդ (գրքում տեղ են գտել Արամ և Աշոտ Պապայանների «Մեծ հարսանիք» պիեսը), Երևան, Հայպետհրատ, 1951, 344 էջ։
- Պիեսներ (գրքում տեղ է գտել Արամ և Աշոտ Պապայանների «Ուզում եմ տեսնել» պիեսը), Երևան, Կուլտլուսհրատ, 1951, 183 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 447
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:(չաշխատող հղում)
- 1918 ծնունդներ
- Փոթի քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 28 մահեր
- 1945 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊԼՀ շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բաթում քաղաքում ծնվածներ
- 20-րդ դարի արևելահայ դրամատուրգներ
- Հայ լրագրողներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ