Հակոբ Ղազանչյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազանչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Ղազանչյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 3, 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Մասնագիտություն | դրամատուրգ |
Աշխատավայր | Կապանի պետական թատրոն և Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն |
Ծնողներ | հայր՝ Երվանդ Ղազանչյան, մայր՝ Գալյա Նովենց |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի թատերական գործիչների միություն |
Երեխաներ | Մարիամ Ղազանչյան |
Hakob Ghazanchyan Վիքիպահեստում |
Հակոբ Երվանդի Ղազանչյան (հուլիսի 3, 1959, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2006)։
Հայ բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի որդին է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին ավարտել է Մոսկվայի Լունաչարսկու անվան Թատերարվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1984-1989 թվականներին գլխավորել է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական թատրոնը, 1989-1996 թվականներին` Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական թատրոնը։ 1997 թվականից ղեկավարում է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնը։ Ավելի քան 100 ներկայացումների հեղինակ է։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային թատերական փառատոների։ 1994 թվականին Ղազանչյանը նկարահանել է «Վերջնագիծ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։ 2007 թվականից Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահն է[1], Երևանյան Միջազգային թատերական"ԱՐՄՄՈՆՈ" և Շեքսպիրյան փառատոների հիմնադիրն ու տնօրենն է։ 2003 թվականին Մակեդոնիայի «Ստոբի» ամֆիթատրոնում բեմադրել է «Ամպեր» ներկայացումը։ 2004 թվականին հիմնադրել և գլխավորում է Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՕ) Հայաստանյան ազգային կենտրոնը[2]։ Խաղացել է «Նոյը» կինոնկարում[3][4]։
Բեմադրել է՝
- «Նամակներ պատանեկության կայարաններից» (գլխավոր մրցանակ, 1997 թվական, 2000 թվական)
- «Անտիգոնե», «Համլետ», «Քաջ Նազար», «Ամպեր» (գլխավոր մրցանակ, 2001 թվական, 2003 թվական)
- «Կոնտրաբաս» (գլխավոր մրցանակ, 2004-2005 թվականներ)
- «Երկրորդ կտակը» (գլխավոր մրցանակ, 2004 թվական)
- «Օֆելիա», «Ներոն և Սենեկա», «Ես եմ ճայը»
- «2-րդ կտակը» ներկայացումն ամերիկյան դերասանուհի Էլիզաբեթ Հեսսի և գերմանական դերասանուհի Բեատե Էհլերսի մասնակցությամբ, (միաժամանակ անգլերեն և գերմաներեն), 2004 թվական
- «...և օրինավոր բանտ։» (ըստ Շեքսպիրի «Համլետ» ողբերգության, ներկայացման մեջ ընդգրկված էին դերասաններ 10 երկրներից, որոնցից յուրաքանչյուրը խաղում էր իր մայրենի լեզվով), 2006 թվական
- Կոստրոմայի Օստրովսկու անվան թատրոնում բեմադրել է Սոֆոկլեսի «Անտիգոնե» պիեսը, 1998 թվական
- Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան Ազգային ակադեմիական թատրոնում և Վելեսի (Մակեդոնիա) «Յորդան Ձինոտ» թատրոնում բեմադրել է «Տրակտատ թաշկինակի մասին» (Կարինե Խոդիկյան) ներկայացումը, 2006 թվական
- Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան փառատոնի պատվերով բեմադրել է «Ես եմ ճայը» (ըստ Չեխովի «Ճայը» պիեսի) ներկայացում, 2010 թվական
- Ուլյանովսկի Ի. Գոնչարովի անվան թատրոն, Վամպիլովի «Գավառական անեկդոտները», 2012 թվական։
Մրցանակներ, պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2006)
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝ «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում՝ «Բրեմենյան երաժիշտները» ներկայացման համար (2012)
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝ որպես լավագույն ռեժիսուրա (2013)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թատերական գործիչների միության նախագահ վերընտրվեց Հակոբ Ղազանչյանը
- ↑ «Հակոբ Ղազանչյանի կենսագրականը zarkfoundation.com կայքում».
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն, Հակոբ Ղազանչյան(չաշխատող հղում)