Ստեփան Բաղդասարյան
Ստեփան Բաղդասարյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1888[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 24, 1941[1] (53 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դրամատուրգ, բժիշկ և խմբագիր |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոնպելիեի համալսարան (1914) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Ստեփան Բաղդասարյան Վիքիդարանում |
Ստեփան Բաղդասարյան (Ստեփան Խաչատուրի Տեր-Բաղդասարյան, մարտի 7, 1888[1] - նոյեմբերի 24, 1941[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դրամատուրգ, բժիշկ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Ղարադաղում (Իրան)։ Սովորել է Թավրիզի Արամյան վարժարանում, կրթությունը շարունակել է Փարիզում։ 1914 թվականին ավարտել է Մոնպելիեի բժշկական համալսարանը։ 1921 թվականին փոխադրվել է ԱՄՆ։ 1924 թվականին խմբագրել է Նյու Յորքի «Պրոլետար» պարբերականը։ 1925 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1926 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի ընդհանուր հիգիենայի ամբիոնի վարիչը, ապա Երևանի 2-րդ հիվանդանոցի գլխավոր բժիշկը։
1918 թվականին գրել է «Արյունոտ անապատ» դրաման, որը 1927 թվականին բեմադրվել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան, ապա Լենինականի Ա. Մռավյանի անվան թատրոններում։ Լենինականում այդ դրաման բեմադրել է Վարդան Աճեմյանը և վերնագրել «Մարոկո»։ Ս. Բաղդասարյանը գրել է նաև «Փշալարերը» պիեսը (1930)։ Մահացել է 1941 թվականին Երևանում[2]։
Երկերի մատենագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ծարավների աշխարհում, Երևան, Պետհրատ, 1933, 194 էջ։
- Արյունոտ անապատ (դրամա), Երևան, Հայպետհրատ, 1956, 80 էջ։
- Ծարավների աշխարհում, Երևան, Հայպետհրատ, 1959, 167 էջ։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 254)։ ![]() |