Մոմիկ
Մոմիկ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 13-րդ դար |
Ծննդավայր | Ուլգյուր կամ Վայոց Ձորի մարզ, Հայաստան |
Մահացել է | 1333[1] |
Վախճանի վայրը | Նորավանք, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Գլաձորի համալսարան |
Ստեղծագործություն(ներ) | Նորավանք և Սուրբ Աստվածածին Եկեղեցի |
Մասնագիտություն | ճարտարապետ, մանրանկարիչ և քանդակագործ |
![]() |
Մոմիկ (13-րդ դար, Ուլգյուր և Վայոց Ձորի մարզ, Հայաստան - 1333[1], Նորավանք, Հայաստան), հայ հայտնի մանրանկարիչ[2], ճարտարապետ և քանդակագործ[3]։ Գործել է Վայոց ձորում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոմիկը ծնվել է Սյունիք նահանգի, Վայոց ձոր գավառի Ուլգյուր գյուղում[4]։ Ապրել ու գործել է XIII-XIV դարերում, Հայաստանում (Սյունյաց աշխարհում)։ Ապրել է Երիցակ վարպետի հետ, որին նա իր պապն էր համարում՝ սակայն նրա պապը չէր։ Երիցակի հետ նա փախել է Անիից և ապրել մի գյուղում շատ աղքատ։
Ենթադրվում է, որ նա իր գործունեությունը սկսել է Կիլիկիայում՝ 1283 թվականին Կեռան թագուհու պատվերով մի Ավետարան է ծաղկում, որի շնորհիվ հայտնի է դառնում։ Եղել է Օրբելյան տան նկարիչ-ճարտարապետը։ Մի անգամ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը Նորավանք է հրավիրում քառասուն քարգործների՝ ամենաարագը մի մատնաչափ խաչ քանդակելու, ուր հաղթում է տասնվեցամյա Մոմիկը, որի արդյունքում Ստեփանոս Օրբելյանն ասում է, «Եթե քարը նրա կամքին ենթարկվում է մոմիկի պես, ապա եկեք նրան և առաջին մրցանակը տանք և Մոմիկ մականունը»։
Իր որոշ աշխատանքների տակ նա դրել է «Մոմիկ վարպետ» ստորագրությունը, որով էլ հայտնի է եղել։
Մահացել է 1333 թվականին Վայոց ձորի Ամաղու գյուղի մոտ գտնվող Նորավանքում։
Ավանդազրույց[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ դստերը։ Իշխանը խոստանում է աղջկան վարպետին կնություն տալ այն պայմանով, եթե Մոմիկը կարողանա սեղմ ժամկետում մի հոյակերտ տաճար կառուցել։ Երբ վանքի շինարարությունը մոտեցել էր իր ավարտին, իշխանը իր ծառային հրամայում է ամեն գնով խոչընդոտել, որպեսզի Մոմիկը չկատարի իր պայմանը։ Ծառան գաղտնի բարձրանում է վանքի գմբեթի վրա աշխատող վարպետի մոտ, հրում և վայր գցում նրան։ Վարպետին թաղում են ընկած տեղում՝ իր կառուցած վանքի բակում, իսկ գմբեթի շինարարությունը ավարտին են հասցնում նրա աշակերտները[5]։
Գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա գործերից մնացել են՝
- Գրքեր
- Չորս ձեռագիր ավետարաններ՝ 1292, 1302 (կամ՝ Ստեփանոս Օրբելյանի), 1283 (չստորագրված) թվականների Ավետարանները, 1283-84 թվականների հավաքածուն։
- Քանդակագործություններ
- 1308 թվականի խաչքարը Նորավանքում, Արենիի եկեղեցու Աստվածամոր և մանկան պատկերը (1321), Նորավանքի գավթի Աստվածամոր և Հայր Աստծո պատկերաքանդակները։
- Ճարտարապետական կառույցներ
- Նորավանքի եկեղեցու գավիթը, Արենիի եկեղեցին, Նորավանքում Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին, նրան են վերագրվում նաև Եղեգիսի Զորաց, Տաթևի Սուրբ Գրիգոր եկեղեցիները։
- Ենթադրյալ՝
- Բուրթելաշեն եկեղեցու նախագիծը և մասամբ կառուցումը
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Մոմիկի թանգարանը
-
Մոմիկի գերեզմանը
-
Մանրանկար, 1302 թվական
-
Խաչքար, 1302 թ․
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://thesaurus.cerl.org/record/cnp01274057
- ↑ Մոմիկ մանրանկարիչ, 13-14-րդ դդ։ Երևան: «Նաիրի» հրատարակչություն։ 2013 թ։ էջ 64։ ISBN 978-5-550-01612-1
- ↑ Կարեն Մաթևոսյան (2010 թ)։ Մոմիկ։ Երևան։ էջ 88։ ISBN 978-99941-838-2-1
- ↑ Ուլգյուրի՝ խաչքար դարձած վիշապաքարերը / Վայոց ձոր
- ↑ Ա․Ղանալանյան, Ավանդապատում, Երևան, 1969, էջ 228
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մոմիկ Archived 2022-05-05 at the Wayback Machine.
- Մոմիկ Վարդպետի մասին հոդված «Ազգ» օրաթերթում։(չաշխատող հղում)
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jannic Durand, Ioanna Rapti et Dorota Giovannoni (dir.), Armenia sacra — Mémoire chrétienne des Arméniens (IV-XVIII), Somogy / Musée du Louvre, Paris, 2007 978-2-7572-0066-7.
- (անգլերեն) Thomas F. Mathews et Avedis Krikor Sanjian, Armenian Gospel Iconography: The Tradition of the Glajor Gospel, Dumbarton Oaks, Washington, 1991 978-0-8840-2183-4.
- (անգլերեն) Matenadaran Mashtots Institute of ancient Manuscripts, Miniaturist Momik, introduction de Karen Matevosyan & Lilit Zakaryan, dirigé par Hrachya Tamrazyan, trad. en anglais Gohar Muradyan, éd. Nairi, Erevan 2010 (format 60 x 84, 66 pages) 978-5-550-01635-0.
|