Սիփան Շիրազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրազ (այլ կիրառումներ)
Սիփան Շիրազ
Sipan Shiraz.jpg
Ծննդյան անունՍիփան Հովհաննեսի Կարապետյան
Ծնվել էհունիսի 25, 1967(1967-06-25)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էապրիլի 15, 1997(1997-04-15) (29 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԵրևան
Մասնագիտություննկարիչ, բանաստեղծ, գրող և քանդակագործ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Սիփան Շիրազ Վիքիդարանում

Սիփան Շիրազ (հունիսի 25, 1967(1967-06-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 15, 1997(1997-04-15), Երևան, Հայաստան), հայ նկարիչ, քանդակագործ, բանաստեղծ։ XX դարի հայ բանաստեղծ։

Հովհաննես Շիրազի որդիներից մեկն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիփան Շիրազը ծնվել է 1967 թվականի հունիսի 25-ին Երևանում: Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժինը և Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակի ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի ռադիոյում։ 1992 թ. Սիփան Շիրազի խմբագրությամբ լույս է տեսել նրա հոր՝ Հովհաննես Շիրազի «Հատընտիր» ժողովածուի առաջին հատորը, որն ամփոփում էր մեծ բանաստեղծի «Հայոց Դանթեական» պոեմը:

Սիփան Շիրազը մահացել է 1997 թվականի ապրիլի 15-ին Երևանում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նաիրի» հրատարակչությունը 2008 թ. լույս է ընծայել Սիփան Շիրազի բանաստեղծությունների ընտրանին։ Գիրքը ձևավորված է հեղինակի նկարչական աշխատանքների վերատպություններով։ Սիփան Շիրազը ութ գրքի հեղինակ է։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արշալույսի խորաններ, Երևան, 1988, 78 էջ:
  • Յոյսի կարաւան, Պէյրութ, 1988, 63 էջ:
  • Նոր խաչելություն, Երևան, 1990, 120 էջ:
  • Մահամերձ տարի, Երևան, 1992, 148 էջ:
  • Հայրիկ (հուշեր–խոհագրություն), Երևան, 1993, 103 էջ:
  • Սկուդա հե՜յ, սկուդա հո՜ւ, Երևան, 1995, 50 էջ:
  • Զվարթ կերակուր (արձակ բանաստեղծություն), Երևան, 1996, 32 էջ:
  • Ընտրանի, Երևան, 2008, 272 էջ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]