Հայկ Քոթանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Քոթանյան
Ծնվել էհունիսի 6, 1951(1951-06-06) (72 տարեկան)
ԾննդավայրԻրինդ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Հայկ Եղիազարի Քոթանյան (հունիսի 6, 1951(1951-06-06), Իրինդ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972-1974 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1974-1975 թթ. – աշխատել է ՀԽՍՀ Ներքին գործերի մինիստրությունում՝ որպես ֆինանսապլանային բաժն ինժեներ-տնտեսագետ, ապա վերստուգիչ։
  • 1976-1979 թթ. - Երքաղխորհրդի գործկոմի պլանային հանձնաժողովի աշխատանքի և աշխատավարձի բաժնի տնտեսագետ, այնուհետև բաժնի վարիչ։
  • 1979-1985 թթ. - աշխատել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչության ֆինանսների և ժողտնտպլանի բաժնում որպես ավագ ռեֆերենտ։
  • 1985-1992 թթ. – աշխատել է ՀԽՍՀ ֆինանսների մինիստրությունում որպես հաստիքային վարչության պետ։
  • 1992-1993 թթ. - ՀՀ կառավարության գործերի կառավարիչ-ապարատի ղեկավար։
  • 1993 թ. - «Հայաստան» Համահայկական հիմնադրամի գործադիր վարչության անդամ։
  • 1993-1994 թթ. - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի ավագ խորհրդական, բանկերի գրանցման և արտոնագրման վարչության պետ, այնուհետև բանկի վարչության աշխատակազմի ղեկավար։
  • 1994-1995 թթ. - «Անելիք» փայատիրական բանկի վարչության գլխավոր խորհրդական։
  • 1996-1997 թթ. - աշխատել է «Հերացի» ՍՊԸ-ում որպես խորհրդական։
  • 1997-1998 թթ. - ՀՀ կապի նախարարության «Երևանի ռադիոցանց» ՊՁ տնօրեն։
  • 1998 թ. - ՀՀ փոստի և հեռահաղորդագրության նախարարության «Երևանի Ռադիոցանց» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։
  • 1998-1999 թթ. - ՀՀ կապի նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ։
  • 1999 թ. նոյեմբերի 17-ից մինչև 2009 թ. հունվարի 14-ը - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար։
  • 2009 թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով[1]։
  • 2015 թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ վերընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ։

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]