Շիրակի լեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիրակի լեռներ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորՇիրակի մարզ
Բարձրություն (ԲԾՄ)2556 մետր
Երկարություն36 կմ
Մեծագույն գագաթՑուլասար

Շիրակի լեռներ, Եսաղուլի լեռնաշղթա, Եսաուլի լեռնաշղթա, Իլիի լեռնաշղթա, Յասաղուլի լեռնաշղթա, Յասայուլի լեռնաշղթա, Յասաուլ, Յասաուլի լեռնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի Շիրակի մարզում։

Ձգվում է լայնակի ուղղությամբ՝ Ախուրյանի հովտից մինչև Չիչխանի ստորին հոսանքը։ Երկարությունը 36 կմ է, միջին բարձրությունը՝ 2300 մ, առավելագույնը՝ 2556 մ (Ցուլասար լեռ)։ Ձևավորվել է գոգածալքային կառույցի վրա։ Կազմված է էոցենի նստվածքահրաբխածին ապարներից։ Լանջերն անհամաչափ են՝ կտրտված էրոզիոն հովիտներով։ Հաճախակի են սելավները։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է։

Ծալքաբեկորային է՝ կազմված կրաքարերից, անդեզիտադացիտնեիից, տուֆակոնգլոմերատներից և այլ ապարներից։ Հյուսիսային լանջերը մեղմաթեք են, հարավային՝ զառիթափ, որտեղ զարգացած են սելավային երևույթները։ Բաբձրադիր գոտում կան հարթ մակերևույթներ։ Բուսական ծածկը հիմնականում տափաստանային է[1]։

Լայնակի ուղղությամբ ձգվում են Փամբակ գետի և նրա վտակ՝ Չիչկանի միջև՝ մինչև Ախուրյան գետը։ Ամենաբարձր գագաթը Ցուլասարն է՝ 2556 մ, երկարությունը՝ 36 կմ[2], հայտնի է Բոլոսարի լեռը և այլն[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 132 — 804 էջ։
  2. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 93 — 150 էջ։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 722 — 992 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիրակի լեռներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։