Չիչկան, Չաչխան, Չիչխան, գետ ՀայաստանիՇիրակի և Լոռու մարզերում, Փամբակի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերից՝ 2250 մ բարձրությունից։ Երկարությունը 29 կմ է, ջրհավաք ավազանը՝ 192 կմ²։ Վերին հոսանքում հոսում է ընդարձակ գետահովտով։ Թռչկանի ջրվեժից ներքև ընդունում է կիրճի տեսք և բացվում Շիրակամուտ գյուղի շրջանում։ Սնումը հալոցքային (42 %) և ստորերկրյա (35 %) է, վարարումը՝ մարտ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 62 %-ը։ Տարեկան միջին ծախսը 1,74 մ³/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով հատկապես Շիրակամուտի ջրանցքով, որը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո փլվածքներից փակվել էր։ 1993 թ. այն մաքրվեց և ջրանցքը կրկին սկսեց գործել[2][3][4]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 97 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 51)։