Շիրակի լեռներ, Եսաղուլի լեռնաշղթա, Եսաուլի լեռնաշղթա, Իլիի լեռնաշղթա, Յասաղուլի լեռնաշղթա, Յասայուլի լեռնաշղթա, Յասաուլ, Յասաուլի լեռնաշղթա, լեռնաշղթա ՀայաստանիՇիրակի մարզում։
Ձգվում է լայնակի ուղղությամբ՝ Ախուրյանի հովտից մինչև Չիչխանի ստորին հոսանքը։ Երկարությունը 36 կմ է, միջին բարձրությունը՝ 2300 մ, առավելագույնը՝ 2556 մ (Ցուլասար լեռ)։ Ձևավորվել է գոգածալքային կառույցի վրա։ Կազմված է էոցենի նստվածքահրաբխածին ապարներից։ Լանջերն անհամաչափ են՝ կտրտված էրոզիոն հովիտներով։ Հաճախակի են սելավները։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է։
Ծալքաբեկորային է՝ կազմված կրաքարերից, անդեզիտադացիտնեիից, տուֆակոնգլոմերատներից և այլ ապարներից։ Հյուսիսային լանջերը մեղմաթեք են, հարավային՝ զառիթափ, որտեղ զարգացած են սելավային երևույթները։ Բաբձրադիր գոտում կան հարթ մակերևույթներ։ Բուսական ծածկը հիմնականում տափաստանային է[1]։
Լայնակի ուղղությամբ ձգվում են Փամբակ գետի և նրա վտակ՝ Չիչկանի միջև՝ մինչև Ախուրյան գետը։ Ամենաբարձր գագաթը Ցուլասարն է՝ 2556 մ, երկարությունը՝ 36 կմ[2], հայտնի է Բոլոսարի լեռը և այլն[3]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 93 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։