Ցուլասար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցուլասար
Տեսակլեռ
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորՇիրակի մարզ
ԼեռնաշղթաՇիրակի լեռնաշղթա
Բարձրությունը ծովի մակարդակից2555 մետր
Ցուլասար (Հայաստան)##
Ցուլասար (Հայաստան)

Ցուլասար, լեռնագագաթ Հայաստանի Շիրակի մարզում, Լոռու և Շիրակի մարզերի սահմանամերձ գոտում, Շիրակի լեռներյում, Կաքավասար գյուղից 3 կմ հարավ։ Բարձրությունը 2555 մ է։ Հանդիսանում է լեռնաշղթայի ամենաբարձր կետը։ Տեղադրման կոորդինատներ 40°53′40″ հս․. լ. 44°00′50″ ավ. ե.HGЯO։ Կազմված է պալեոգենի և նեոգենի հրաբխանստվածքային և հրաբխային գոյացություններից։ Լանջերը զառիթափ են՝ կտրտված հեղեղատներով։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է[1][2]։ Ցուլասարի արևմտյան լանջերից սկիզբ է առնում Չիչկան գետի ձախ՝ Տոպար վտակը, հարավային լանջից՝ Այլաձոր գետը, իսկ հարավ-արևելյան լանջից՝ Փամբակի ձախ վտակ Լուսաղբյուրը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 125 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 166 — 916 էջ։
  3. «Ցուլասար». armgeo.am. Armenian Geographic. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։