Եռակատար, Ուչթափալար Առաջին, լեռնագագաթ ՀայաստանիՇիրակի մարզի, Վրաստանի և Թուրքիայի սահմանին, Եղնախաղի լեռնաշղթայում։ Կազմված Է անդեզիտա֊բազալտներից։ Լանջերը ծածկված են փարթամ արոտավայրերով։ Ջրառատ է, սառնորակ աղբյուրներով հարուստ։ Բարձրություն 3011 մ[1][2]։ Կառուցված է միո-պլիոցենյան անդեզիտային ապարներով։ Ունի զառիթափ լանջեր։ Ծածկված է ենթալպյան և ալպյան բուսածածկույթով։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ39 — 150էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 519)։