Ծիածան (թերթ, Նոյեմբերյան)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծիածան (այլ կիրառումներ)
Ծիածան | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | հայերեն |
Երկիր | ԽՍՀՄ |
«Ծիածան», խորհրդային շրջանի երկօրյա թերթ։ Առաջին անգամ լույս է տեսել 1965 թվականին, Նոյեմբերյանում։
Լուսաբանել է շրջանի գյուղատնտեսական աշխատանքները, սոցիալիստական մրցության ընթացքը։
Կարևոր տեղ է հատկացրել երիտասարդության կոմունիստական ագիտացիոն դաստիարակությանը, նրանց ուսման ու հանգստի կազմակերպմանը, անդրադարձել է շրջանի մարզական, մշակութային կյանքին, տվել բժշկական, իրավաբանական խորհուրդներ։
Հաջորդել է «Կարմիր Նոյեմբեր» (1939-1953), «Նոյեմբերյանի կոլտնտեսական» (1954-1962), «Կոմունիզմի համար» (1962-1963), «Լոռի» (1963-1964) թերթերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 124)։ |