Հայրապետ Գալստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Հայրապետ Գալստյան
Ծնվել է օգոստոսի 31, 1939(1939-08-31) (79 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտություն բժիշկ և ուռուցքաբան
Գիտական աստիճան բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Պարգևներ Մխիթար Հերացու մեդալ և Երևանի պատվավոր քաղաքացի

Հայրապետ Մեսրոպի Գալստյան (օգոստոսի 31, 1939(1939-08-31), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, ուռուցքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1991), ԳԱԱ թղթակից անդամ (2000)[1], ՀՀ ԲԳԱ անդամ (1997), ՌԴ ԲԳԱ անդամ (1998

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1977 թվականից Բ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքի վարիչն է, 1981-2002 թվականներին՝ միաժամանակ փոխտնօրեն, մինչև 2014 թվականը՝ տնօրեն[2]։ 1981 թվականից եղել է ՀՀ ուռուցքաբանների և ռենտգենաբանների ընկերության նախագահը, 1994 թվականից՝ ԱԱԻ ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, 2001 թվականից «Բժշկական ռադիոլոգիա» և «Ուռուցքաբանություն» մասնագիտություններով Մասնագիտական ԳԽ նախագահն է, 2002 թվականից ՀՀ գլխավոր ուռուցքաբանն է[3]։ 2004 թվականից ուռուցքաբանների հայկական ասոցիացիայի պատվավոր նախագահ, ճառագայթային ուռուցքաբանների և ռադիոլոգների ասոցիացիայի պատվավոր նախագահ[4]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են ստամոքսաաղիքային համակարգի, կաթնագեղձի, փափուկ հյուսվածքների չարորակ նորագոյացությունների ախտորոշման և համակցված բուժման հարցերին։ Առաջիններից մեկն է ԽՍՀԱ-ում ներդրել ուռուցքաբանական հիվանդների բուժման պրակտիկայում չարորակ ուռուցքների նախավիրահատական խոշոր ֆրակցիաներով ճառագայթային բուժում[5]։

20-ից ավելի մեթոդական հանձնարարականների և ռացիոնալիզատորական առաջարկների, հեղինակային վկայականների, 312 հրատարակված գիտական աշխատանքների, 6 մենագրությունների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Диагностика и лечение сарком мягких тканей, Е., 1984. (համահեղինակ)
  • Дисгормональные гиперплазии и доброкачественные опухли молочной железы, Е., 1986.
  • Комбинированное и комплексное лечение местнораспространенного рака прямой кишки, Е., 1987. (համահեղինակ)
  • Диагностика, комбинированное лечение и реабилитация больных раком проксимального отдела желудка, Е., 1989. (համահեղինակ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]