Լիլիթ Ժիրայրի Ասատրյան (հունվարի 28, 1976(1976-01-28)), «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ[1][2]։ Հանդիսանում է Կանանց ձեռներեցության օր միջազգային շարժման հայաստանյան դեսպանը[3][4][5]։
Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Երիտասարդության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալել է դեռևս դպրոցական տարիներից։ 2003-2005 թվականներին զբաղեցրել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնը, պատասխանատու է եղել երիտասարդության հարցերի մասով։ 2004 թվականից Լիլիթ Ասատրյանը հանդիսանում է Եվրոպայի Խորհրդի երիտասարդության հարցերով ղեկավար կոմիտեի (CDEJ) հայաստանյան ներկայացուցիչը։ 2005-2007 թվականներին Հայաստան համահայկական հիմնադրամում եղել է գործադիր տնօրենի խորհրդական երիտասարդության հարցերով, 2006-2007 թվականներին՝ «Նոր հայացք» երիտասարդական շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը[1]։