Կանանց ձեռներեցության օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կանանց ձեռներեցության օր
Կանանց ձեռներեցության օր.png
Տեսակ կազմակերպություն
Հապավում ԿՁՕ (WED)
Հիմնադրված Նոյեմբերի 19, 2014 (2014-11-19)
Իրավ. կարգավիճակ Հասարակական կազմակերպություն
Պատկանելիություն Միջազգային
Հիմնադիր Wendy Diamond
Կայք Պաշտոնական կայքը

Կանանց ձեռներեցության օր (անգլ.՝ Women's Entrepreneurship Day (WED)), օր, երբ դիտարկվում և քննարկվում է ձեռներեց կանանց աշխատանքն ու գործունեությունը։ Նշվում է յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 19-ին։ Անդրանիկ միջոցառումը կայացել է ՄԱԿՆյու Յորքի գրասենյակում, ինչպես նաև լրացուցիչ միջոցառումներ են անցկացվում միաժամանակ մի շարք երկրներում։ 144 երկիր նշեց առաջին ԿՁՕ 2014 թվականին։ Կազմակերպությունն ունի դեսպաններ, ինչպես նաև իրականացնում է կրթաթոշակային ծրագրեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց ձեռներեցության օրն ստեղծվել և իրականացվել է Ուենդի Դայմոնդի կողմից[1], երբ նա Հոնդուրասում Ադելանտե հիմնադրամի հետ համատեղ ցածր եկամուտ ունեցող կանանց ապահովում էր միկրո-վարկերով։ ԱՄՆ վերադառնալով՝ նա որոշեց ստեղծել մի բան, որը կաջակցի նման բարեգործական միջոցառումներին։ Առաջին միջոցառումը նախաձեռնվեց 2014 թվականի նոյեմբերի 19-ին և այն անցկացվեց 144 երկրներում[2]: Fortune պարբերականն այն նկարագրեց որպես «կին ձեռներեցներին աջակցելու և մարտահրավերներին լույս սփռելու գլոբալ շարժում»[3]: «Forbes» ամսագիրն ..այն բնորոշեց որպես «գործարար, ձեռնարկատեր, փոփոխություններ իրականացնող կանանց գլոբալ ցանցի մոբիլիզացում, ձեռներեց կանանց համայնքի հնարավորությունների ընդլայնում»[4]: Իրադարձությունը ունեցավ իր «պաշտոնական օրը»[5]:

Անդրանիկ միջոցառումը տեղի է ունեցել Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակում, որի ընթացքում հանձնվել են ԿՁՕ անդրանիկ մրցանակները։ Կրթության մարդասիրական մրցանակը հանձնվել է Բարաք Օբամայի տատիկին՝ Սառա Օբամային, կրթության բնագավառում իր երկրում գենդերային հավասարության բնագավառում կատարած աշխատանքի համար[6]: Մրցանակը հանձնել է դերասանուհի Ուոլիս Կուվենժանեյը[7]:

Ի լրումն տարեկան միջոցառումների, ԿՁՕ հիմնել և իրականացնում է գլոբալ դեսպան նախաձեռնությունը և կրթաթոշակային ծրագիրը, որը ֆինանսավորվում է Կունալ Սուդի կողմից[8][9]:

Կանանց ձեռներեցության միջազգային օրվա (WED Armenia) Հայաստանի դեսպան է նշանակվել Լիլիթ Ասատրյանը[10][11]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Women entrepreneurs under the spotlight in Luxembourg
  2. Paula Duran (նոյեմբերի 20, 2014)։ «Women Entrepreneurs of the World, Unite!»։ Marie Claire Magazine։ Վերցված է ապրիլի 6, 2015 
  3. Caroline Fairchild (նոյեմբերի 19, 2014)։ «Women's Entrepreneurship Day: Time to debunk some myths»։ Fortune Magazine։ Վերցված է ապրիլի 6, 2015 
  4. Kerrie MacPherson (նոյեմբերի 19, 2014)։ «On Women's Entrepreneurship Day -- It's Time To Fund To Scale»։ Forbes Magazine։ Վերցված է ապրիլի 6, 2015 
  5. Why Women Entrepreneurs Matter
  6. «Obama matriarch gets UN education award»։ Daily Mail։ նոյեմբերի 19, 2014։ Վերցված է ապրիլի 6, 2015 
  7. Charlene Muhammad (նոյեմբերի 27, 2014)։ «President Barack Obama’s grandmother Mama Sarah Obama honored, advocates education during U.S. visit»։ LA Sentinel։ Վերցված է ապրիլի 12, 2015 
  8. Julielynn Wong (դեկտեմբերի 10, 2014)։ «How Selfies Could Detect a Common Deadly Disease»։ Huffington Post։ Վերցված է ապրիլի 6, 2015 
  9. From true grit to being the change: The Journey of Kunal Sood
  10. Մեկնարկում է կանանց ձեռներեցության շաբաթը
  11. Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և ՀՀ Կին ձեռներեցների ցանցը Հայաստանում կնշեն Կանանց Ձեռներեցության շաբաթը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]