Հայոց պատերազմները և ռազմարվեստը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայոց պատերազմները և ռազմարվեստը
Razmarvest.jpg
Թեմառազմարվեստի պատմություն
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակման տարեթիվ2009 թ.

Հայոց պատերազմները և ռազմարվեստը հայ ռազմարվեստի պատմության մատենաշար է, որի առաջին երկու հատորը լույս են տեսել 2009 թվականին, և շարունակվելու են ընդհանուր 54 հատորում[1]։ Մատենաշարը ներկայացնելու է հայ ռազմարվեստի, սպառազինության, նշանավոր ճակատամարտերի, և հայկական բազմադարյա ամրաշինության պատմությունը սկսած մ.թ.ա. վաղեմի ժամանակաշրջանից մինչ Արցախի ազատամարտը[1]։ Գրքերում լինելու են մինչ օրս քիչ հայտնի, և որոշ դեպքերում տակավին անհայտ փաստեր և տեղեկություններ հայ և օտար աղբյուրների վկայությամբ հայ ռազմարվեստի մասին։

Նախագծի հեղինակ և ղեկավարն է Ցեղասպանության թանգարանի տնօրեն՝ Հայկ Դեմոյանը[2]։ Նախագիծը հայ ռազմարվեստի համակողմանի, ամբողջական և գիտականորեն ուսումնասիրության առաջին փորձն է հանդիսանում[3]։

Մատենաշարի հատորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց պատերազմները և ռազմարվեստը մատենաշար
Հատորի համար Հատորի անուն Էջաքանակ Հրատարակման տարի ԳՄՍՀ
1 Հայկական լեռնաշխարհի բրոնզեդարյան սպառազինությունն ու ռազմարվեստը 64 2009 978-9939-822-00-6
2 Վանի թագավորության պատերազմներն ու ռազմարվեստը 68 2009 978-9939-822-02-0
3 Երվանդունիների ու Արտաշեսյանների պատերազմները 2010
4 Տիգրան Մեծի պատերազմներն ու ռազմավարությունը 2010

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է հայկական ռազմարվեստի մասին մատենաշար»։ 2009-11-17։ Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 11–ին (չաշխատող հղում)
  2. «Շնորհանդես. «Հայոց պատերազմները և ռազմարվեստը»»։ 2009-11-17։ Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 11–ին 
  3. ««Հայոց պատերազմները և ռազմարվեստը»»։ 2009-11-18։ Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 11–ին