Շողակաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Շողակաթ (այլ կիրառումներ)
Շողակաթ
Shoghakat Church, Ejmiadsin.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակ եկեղեցի
Երկիր Հայաստան Հայաստան
Տեղագրություն Հայաստան Հայաստան Արմավիրի մարզ, Վաղարշապատ
Թեմ Արմավիրի
Հոգևոր կարգավիճակ Եկեղեցի
Ներկա վիճակ Գործող
Մասն է Զվարթնոց
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ Հայկական
Կառուցման ավարտ 1694 թ.
Գմբեթ 1 հատ
Շողակաթը գտնվում է Հայաստանում
Շողակաթ
Կոորդինատներ: 40°10′5.1744000999985″ հս․ լ. 44°18′17.553600100001″ ավ. ե. / 40.168104000027774703° հս․. լ. 44.30487600002777526° ավ. ե. / 40.168104000027774703; 44.30487600002777526

Շողակաթ, եկեղեցի Վաղարշապատի հյուսիսային կողմում, արքունի հնձանների տեղում՝ կառուցված՝ ըստ ավանդության, Հռիփսիմյանց կույսերից սուրբ Մարիանեի նահատակության վայրում, Աղամալ Սորոտեցի արքայազնի կողմից կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացի ժամանակներում։ Ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։

Շողակաթ միջնադարյան եկեղեցին գտնվում է Արմավիրի մարզում` Վաղարշապատում։ Ըստ ավանդության հիմնադրվել է այն տեղում, ուր Հռիփսիմյան քրիստոնյա նահատակների վրա «շող է կաթել»։ Այժմյան «գմբեթավոր դահլիճի» հորինվածքով եկեղեցին կառուցվել է 1694 թվականին։

Հատակագծի ձևերը և համաչափությունները բնորոշ են այդ տիպի վաղ միջնադարի կառույցներին, որը ենթադրել է տալիս, որ Շողակաթ եկեղեցին կառուցվել է 6-7-րդ դարերում, շինության հիմքերի վրա։ Ութանիստ թմբուկով գմբեթը ոչ թե կառույցի, այլ երկու զույգ որմնամույթով դահլիճի կենտրոնում է՝ նույնատիպ հնագույն եկեղեցիների նման։ Արևմուտքից կից է գավիթ-սրահը։

Շողակաթ եկեղեցուց հարավ-արևմուտք պեղումներով բացվել են բազմաստիճան որմնախարիսխի վրա բարձրացող, սրբատաշ տուֆից կառուցված միանավ եկեղեցու (4-րդ դար) ավերակները։ Հարավային պատին արտաքինից կից է փոքր կիսաշրջանաձև մի աբսիդ, որով հավանաբար ավարտվել է սյունասրահը։ Մուտքերը երկուսն են՝ արևմուտքից և հարավից։ Որմնասյուների և բեմի կիսաշրջանաձև աբսիդի անկյունների խարիսխների տրամատները բնորոշ են 4-5-րդ դարերում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Գայանյանց կույսերը՝ թվով 37 հոգի հասնում են Հայոց մայրաքաղաք Վաղարշապատ, բնակվում են նրա հյուսիս- արևելյան կողմում գտնվող այգիների հնձանում։ Սնվում են իրենց ունեցվածքը վաճառելով, քույրերից մեկն էլ, գիտենալով ապակեգործության արհեստը, ապակյա հուլունքներ է պատրաստում ու վաճառում, և կույսերն իրենց կարիքներն այսպես են հոգում։ Երբ հայտնաբերվում են փախստական կույսերը, հայոց թագավորը արքունիքից սպասավորներ է ուղարկում կույսերի կացարանը՝ իր մոտ բերելու Հռիփսիմեին, սակայն կույսերը դիմադրում են։ Թագավորն, իմանալով վերջիններիս դիմադրության մասին, հրամայում է այս անգամ արդեն բռնությամբ իր մոտ բերել Հռիփսիմեին, ինչն էլ նրա սպասավորներն ի կատար են ածում՝ Հռիփսիմեին մինչև արքունիք քարշ տալով և նահատակում են նրան։

Shoxakat church 01.JPG

Նույն օրը և նույն տեղում դահիճները սրամահ են անում կույսերից ևս 32 հոգու, ովքեր եկել էին թաղելու սուրբ Հռիփսիմեի մարմինը, սակայն չեն հաջողում, և ապա ևս մեկին, ով հիվանդության պատճառով մնացել էր հնձանում։ Կույսերը նահատակվում են և, Սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրապից ելնելուց հետո, նրանց նահատակության վայրում կառուցվում է երեք մատուռ. առաջինը՝ Սուրբ Հռիփսիմեի գերեզմանի վրա, երկրորդը՝ Սուրբ Գայանեի, և երրորդը՝ հնձանում՝ այն կույսի գերեզմանի վրա, ով հիվանդության պատճառով չկարողանալով միանալ Հռիփսիմեի մարմինը թաղելու համար գնացած քույրերին՝ մնում է հնձանում և այնտեղ էլ նահատակվում։ Ագաթանգեղոսը՝ Հռիփսիմյան կույսերի պատմությունը մեզ հասցրած գլխավոր պատմիչը, այս կույսի անունը չի հիշատակում, սակայն հետագայի ավանդությունը նրան Մարիանե անունն է տալիս։ Այս հնձանում էր, երբ երկնքից «կաթեցին» Տիրոջ լույսի շողերը։ Այս իսկ պատճառով Սուրբ Մարիանեի մատուռը Սուրբ Շողակաթ անունն է կրում։

Սուրբ Աթանագինեսի վարքը[խմբագրել | խմբագրել կոդը]

World Heritage Logo global.svg
Էջմիածնի տաճարներն ու եկեղեցիները և Զվարթնոցի ավերակները
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Շողակաթի եկեղեցին
Երկիր {{{2}}} Հայաստան
Տիպ Մշակութային
Չափանիշներ ii, iii
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2000  (24-րդ նստաշրջան)
Համար 1011
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo white.png ժառանգություն

Սուրբ Աթանագինեսը Մարիամի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տիկնոջ եղբայրն է։ Մանուկ ժամանակ նրան որդեգրել է Սեբաստիայի եպիսկոպոսը, ձեռնադրել քահանա։ Իր կյանքի ընթացքում ճանաչվել է որպես հրաշագործ, բազում հեթանոսների դարձի բերող անհատ։ Եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո ավելի նշանավոր է դարձել իր մեծագործություններով։

Դիոկղետիանոս կայսեր ժամանակ Սուրբ Աթանագինեսը եղել է Փոքր Հայքի Պիդաքթո քաղաքի եպիսկոպոսը։ Նա ապրել է վանքում և մշտապես այցելել է բանտարկյալներին, գոտեպնդել նրանց։ Սուրբ Աթանագինեսը տեղի դատավորին հանդիմանել է, որ բանտերում շատ կան անմեղ ու հանիրավի դատապարտված բանտարկյալներ, ինչը առիթ է դարձել նրա դեմ ևս դաժան հալածանքների։

Նրա հետևից ուղարկված զինվորները, տեղում չգտնելով եպիսկոպոսին, բռնում են նրա աշակերտներին։ Սուրբ Աթանագինեսը, իմանալով կատարվածի մասին, նրանց փնտրելու նպատակով ուղևորվում է Սեբաստիա։ Այնտեղ նա նետվում է բանտ, որտեղ հանդիպում է իր աշակերտներին։ Հետագայում կրելով բազում տանջանքներ՝ նրանք գլխատվում են սեփական վանքում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]