Մեսխեթի լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեսխեթի լեռնաշղթա
Mountain road from Zekari Pass to Abastumani (southern slope) 2014.jpg
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրFlag of Georgia.svg Վրաստան[1]
ԼեռնաշղթաՓոքր Կովկաս
##Մեսխեթի լեռնաշղթա (Վրաստան)
RedMountain.svg

Մեսխեթի լեռնաշղթա (վրաց.՝ მესხეთის ქედი), Աջարա-իմերեթյան լեռնաշղթա, Փոքր Կովկասի լեռնաշղթաներից Վրաստանում։ Ձգվում է Սև ծովի աջարական ափից մինչև Կուր գետի Բորժոմի կիրճը։ Երկարությունը 150 կմ է, բարձրությունը՝ մինչև 2850 մ (Մեփիսծղարո լեռ)։ Կազմված է ֆլիշային և հրաբխածին նստվածքային ապարներից։ Գագաթը ծածկված է լեռնային մարգագետիններով, լանջերը՝ լայնատերև և փշատերև անտառներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 468 CC BY-SA icon 80x15.png