Jump to content

Արսաբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսաբեր
Ծնվել է8-րդ դար
Մահացել է9-րդ դար
ՔաղաքացիությունԲյուզանդական կայսրություն
ՄասնագիտությունPatrikios և վանական
ԱմուսինԿալի-Մարիա Մամիկոնյան
Ծնողներհայր՝ Բագարատ Բագրատունի
Զբաղեցրած պաշտոններQuaesitor?
ԵրեխաներԹեոդոսիա

Արսաբեր (հուն․՝ Ἀρσαβήρ, առաջացել է հայոց Արշավիր անունից), բյուզանդացի հայազգի ազնվական, ով 808 թվականին Բյուզանդական կայսրության գահին տիրանալու անհաջող փորձ է կատարել։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսաբերը հայազգի ազնվական էր, հավանաբար ծագում էր Կամսարականների կամ Արշակունիների տոհմից[1][2], ուներ պատրիկի տիտղոս և նիկեփորյան արքայատոհմի հիմնադիր Նիկեփորոս I կայսեր (802–811) մոտ ծառայում էր որպես քվեստոր (օրենքներ մշակող)։ Նիկիփորոսի իշխանությունից դժգոհ մի խումբ աշխարհիկ և եկեղեցական պաշտոնյաներ 808 թվականի փետրվարին գաղտնաբար որոշեցին պալատական հեղաշրջում կազմակերպել և Արսաբերին կայսր հռչակել[3][4][5]։ Սակայն Նիկեփորոսին հաջողվեց բացահայտել դավադրությունը, և նա ձերբակալեց դրա մասնակիցներին, որոնք գանահարության ենթարկվեցին, զրկվեցին ունեցվածքից, և, այդ ամենից զատ, աքսորվեցին։ Ինքը՝ Արսաբերը, զղջաց, մեղա եկավ, խոնարհվեց կայսեր առաջ և աքսորվեց Բյութանիայի վանքերից մեկը։ Արսաբերի դուստրը՝ Թեոդոսիան, ամուսնացած էր ապագա կայսեր՝ Լևոն V Հայի (r. 813–820) հետ[3][4]։ Լևոնը, որ այդ իրադարձությունների ժամանակ զորավար էր և մինչ այդ վայելում էր Նիկեփորոսի բարեհաճությունը, որոշ ժամանակով նույնպես աքսորվեց, ամենայն հավանականությամբ՝ Արսաբերի հետ ունեցած բարեկամական կապի պատճառով[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Cyrille Toumanoff: Kamsarakan. In: Encyclopædia Iranica 15, S. 453–455.
  2. Toumanoff, Dynasties, S. 274; Settipani, Continuité, S. 390–392.
  3. 3,0 3,1 Kazhdan 1991, էջ. 186.
  4. 4,0 4,1 Winkelmann et al. 1999, էջ. 193.
  5. Brubaker & Haldon 2011, էջ. 361.
  6. Kazhdan 1991, էջ. 1209.
  • Brubaker, Leslie; Haldon, John (2011). Byzantium in the Iconoclast Era c. 680-850: A History. Cambridge, United Kingdom: Cambridge University Press. ISBN 978-0-521-43093-7.
  • Kazhdan, Alexander Petrovich, ed. (1991). The Oxford Dictionary of Byzantium. New York, New York and Oxford, United Kingdom: Oxford University Press. ISBN 978-0-19-504652-6.
  • Winkelmann, Friedhelm; Lilie, Ralph-Johannes; Ludwig, Claudia; Pratsch, Thomas; Rochow, Ilse (1999). «Arsaber (#600)». Prosopographie der mittelbyzantinischen Zeit: I. Abteilung (641–867), 1. Band: Aaron (#1) – Georgios (#2182) (գերմաներեն). Berlin, Germany and New York, New York: Walter de Gruyter. էջ 193. ISBN 978-3-11-015179-4.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Alexander P. Kazhdan (Hrsg.): The Oxford Dictionary of Byzantium. Oxford University Press, New York NY 1991, ISBN 0-19-504652-8, S. 186.
  • Ralph-Johannes Lilie, Claudia Ludwig, Thomas Pratsch, Ilse Rochow, Beate Zielke: Prosopographie der mittelbyzantinischen Zeit. 1. Abteilung: (641–867). Band 1: Aaron (#1) – Georgios (#2182). Nach Vorarbeiten Friedhelm Winkelmann erstellt. Herausgegeben von der Berlin-Brandenburgischen Akademie der Wissenschaften. De Gruyter, Berlin 1999, ISBN 3-11-015179-0, S. 193 Nr. 600.
  • Ilse Rochow: Byzanz im 8. Jahrhundert in der Sicht des Theophanes. Quellenkritisch-historischer Kommentar zu den Jahren 715–813 (= Berliner byzantinistische Arbeiten. Bd. 57). Akademie-Verlag, Berlin 1991, ISBN 3-05-000700-1, S. 289.
  • Alexios G. Savvides, Benjamin Hendrickx (Hrsg.): Encyclopaedic Prosopographical Lexicon of Byzantine History and Civilization. Bd. 1: Aaron – Azarethes. Brepols Publishers, Turnhout 2007, ISBN 978-2-503-52303-3, S. 390–391.
  • Christian Settipani: Continuité des élites à Byzance durant les siècles obscurs. Les princes caucasiens et l’Empire du VIe au IXe siècle. De Boccard, Paris 2006, ISBN 978-2-7018-0226-8, S. 370–392.
  • Cyrille Toumanoff: Les dynasties de la Caucasie chrétienne de l’Antiquité jusqu'au XIXe siècle: Tables généalogiques et chronologiques. Rom 1990, S. 270–274.
  • Warren T. Treadgold: The Byzantine Revival, 780–842. Stanford University Press, Stanford CA 1988, ISBN 0-8047-1462-2, S. 479.