Սահակ Գ Բագրատունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սահակ Գ Բագրատունի
8-րդ դարի երկրորդ կես
Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի քարտեզը
Սպերի և Տայքի իշխան
(750-770)
Հայոց իշխան
(753-770)
տարեթիվ8-րդ դարի երկրորդ կես
Արմինիա կուսակալություն
նախորդԱշոտ Գ Բագրատունի
հաջորդՍմբատ Է Բագրատունի
հայրԲագրատ Բագրատունի
մայր

Սահակ Բագրատունի (ծն․ թ․ անհայտ - մոտ 770), Հայոց իշխան, պատրիկ և սպարապետ 753 թվականից։ Հաջորդել է Աշոտ Բագրատունի Կուրացյալին, որի հորեղբոր՝ Բագրատի որդին էր։

Սահակ Բագրատունու օրոք Աբբասյան խալիֆայությունը դադարեցրել է արաբ բանակում կռվող հայկական հեծելազորի ռոճիկի վճարումը, Հայաստանում սաստկացրել հարկահանությունները, կողոպուտները, ավերածություններն ու գերեվարումները։ Սահակ Բագրատունին խաղաղ բանակցություններով փորձել է մեղմել բռնությունները, բայց չի հասել դրական արդյունքի։ 768 թվականին մասնակցել է Պարսավի կանոնադիր ժողովին, որի նպատակն էր կարգավորել երկրում սրված դասակարգային հակասությունները։ Սահակ Բագրատունուն դավադրաբար ձերբակալել և սպանել են արաբ տիրողները, իսկ հարստությունը բռնագրավել։

Եղել է Վարազ-Տիրոց Բագրատունու թոռը՝ Բագրատ Բագրատունու որդին։ Զավակների մասին տեղեկություններ չկան։ Նրան հաջորդել է իր նախորդի՝ Աշոտ Գ-ի որդին՝ Սմբատը:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սմբատ Ե
ասպետ
646
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վարազ-Տիրոց Գ
( 670)
 
 
 
 
 
 
 
Աշոտ Բ
Prince du Sang.svg
(684-689)
հայոց իշխան
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սմբատ Զ
Prince du Sang.svg
(693-726)
հայոց իշխան
 
Աշոտ
 
Վասակ
 
Բագրատ
 
Սմբատ
նախարար
( 705)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աշոտ Գ
Prince du Sang.svg
( 732-748)
հայոց իշխան
 
Սահակ Գ
(753-770)
հայոց իշխան
 

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեր-Ղևոնդյան Ա․, Հայոց իշխանությունը արաբական տիրապետության ժամանակաշրջանում, «ՊԲՏ», 1964, № 2
  • Cyrille Toumanoff, Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle ։ Tables généalogiques et chronologiques, Rome,‎ 1990, p. 122.
Նախորդող
Աշոտ Գ Բագրատունի
Սպերի և Տայքի իշխան
Սահակ Գ Բագրատունի

750-770
Հաջորդող
Սմբատ Է Բագրատունի
Նախորդող
Մուշեղ Զ Մամիկոնյան
Հայոց իշխան
Սահակ Գ Բագրատունի

753-770
Հաջորդող
Սմբատ Է Բագրատունի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 135 CC-BY-SA-icon-80x15.png