Թագադիր ասպետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեծ Հայքի թագավորությունը 298-387 թթ.

Թագադիր ասպետություն, թագակապ ասպետություն, Հայոց արքունի գործակալություն Արշակունիների օրով (1-5-րդ դարեր)։ Ավանդաբար եղել է արքայատան խնամիական կապերով ազգական՝ Բագրատունիների իշխանական տան մենաշնորհը։ Բագրատունիների նահապետը կամ գահակալ իշխանը կրել է «թագադիր»֊ կամ «թագակապ ասպետ» տիտղոսը և գահակալական հանդիսավոր արարողության ժամանակ օրինադրել է արքայի թագը, կապել ապարոշը, զենքերը։ Նա է հետևել Գահնամակով սահմանված արքունի կարգուկանոնին, գահակալ իշխանների «բարձ ու պատվին»։

Պետական կարգը Արշակունիների օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում ավատատիրական հարաբերությունների ձևավորման շրջանում թագավորության գլուխ էր Արշակունիների հարստությունը։ Նրանց ժամանակաշրջանում ավարտուն տեսք և իրավական ձևակերպում ստացան՝ իշխող ազնվականության սեփականության ձևերը և նրանց ժառանգական իրավունքները, արտոնություններն ու պարտականությունները, տերունի-վասալ հարաբերությունների և կառավարման համակարգի սանդղաձև կառուցվածքը և այլն։ Այն կարգավորվում էր հայկական զորանամակով։

Արշակունիների զինանշանը

Իշխող վերնախավի առաջին աստիճանը կազմում էին չորս կուսակալ «աշխարհների»՝ Աղձնիքի, Կորճայքի, Նոր Շիրականի և Գուգարքի իշխանները՝ բդեշխները, «աշխարհատեր» և գավառատեր նախարարները, ինչպես նաև կրոնի և գաղափարախոսության բարձրաստիճան սպասավորները՝ կաթողիկոսական տոհմերը։ Նրանք իրենց ավատատիրույթներում լիակատար տեր էին, սակայն երկրի գերագույն տիրոջը՝ արքային տված հավատարմության երդումը անխախտ պահպանելու, նրան ռազմական, վարչական և այլ ծառայություններ մատուցելու պայմանագրությամբ։ Բարձրաստիճան ազնվականների տիրույթները կոչվում էին «Հայրենիք» կամ «Հայրենականք», որոնք համարվում էին նրանց անտրոհելի տոհմական սեփականությունը և ժառանգաբար փոխանցվում էին ավագ գավակներին։ Յուրաքանչյուր նախարար օժտված էր վարչական և դատական իշխանությամբ, իր հպատակ բնակչությունից գանձում էր հարկեր ու տուրքեր, պահում էր սեփական զորք։

Բդեշխներն ու նախարարներր արքունիքում ժառանգաբար զբաղեցում էին իրենց հատկացված «գահերը» կամ «բարձ ու պատիվները», որոնց աստիճաններր կամ խիստ հերթականությամբ կանոնակարգված տեղերը (ըստ նրանց տնտեսական և ռազմական հզորության) ամրագրված էին արքունի «Գահնամակում»։ Հայոց արքան երկիրը կառավարում էր արքունիքին առընթեր վարչական մարմինների՝ գործակալությունների միջոցով։ Գործակալական պաշտոնները վարում էին տոհմիկ ազնվականության ներկայացուցիչները, հիմնականում՝ ժառանգաբար, սերունդներին փոխանցելով իրենց հմտությունները։ Արշակունյաց թագավորության ժամանակաշրջանում կարևոր էին հետևյալ գործակալությունները.

Արշակունյաց Զորանամակը

Գործակալություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հազարապետություն, որի գործակալը ղեկավարում էր երկրի տնտեսական գործերը, հարկագանձումներն ու եկամուտների բաշխումը, անտառատնկումները, շինարարական աշխատանքներր, մասնավորապես քաղաքների, բերդերի, ճանապարհների, կամուրջների, ջրանցքների կառուցումները։ Այդ գործակալությունը տարբեր ժամանակներում վարել են Գնունի և Ամատունի իշխանատների ներկայացուցիչները։
  • Մարդպետություն, որի գործակալը հսկում էր թագավորի ապարանքը, բերդերն ու ամրոցներր, ղեկավարում արքունի տնտեսությունր, կալվածներր, եկամուտներն ու գանձերը, գլխավորում էր «մարդպետական» կոչվող հեծյալ զորագունդր, հոգում էր արքայազունների դաստիարակությունը, մեծարվում «Հայր» պատվանունով։
  • Սպարապետություն, որի գործակալր երկրի ռազմական ուժերի գերագույն հրամանատարն էր և այդ գործում թագավորի առածին տեղակալը։ Սույն գործակալությունր գերազանցապես վարել են Մամիկոնյան նախարարական տան ներկայացուցիչներր։
  • Մեծ դատավարություն, որի գործակալր ղեկավարում էր դատական ատյաններր, ընդունում հասարակական կյանքը կարգավորող օրենքներ ու կանոններ, հետևում դրանց կենսագործմանը, այդ գործերում համարվում թագավորի առանձին խորհրդականը։ Մեծ դատավարության գործակալությունը նախաքրիստոնեական դարերում եղել է Հայոց քրմապետի, իսկ 301 թվականից հետո Հայոց Հայրապետի (կաթողիկոսի) մենաշնորհը։
Բագրատունիների դրոշ
  • Թագադիր ասպետություն, որի գործակալը ղեկավարում էր նորընծա արքայի թագադրման և արքունի ապարանքի արարողությունները, րնդունում և ճանապարհում էր օտարերկրյա դեսպաններին։ Այդ գործակալությունը ժառանգաբար վարել են Բագրատունյաց տոհմի ներկայացոլցիչներր։

Արշակունյաց Հայաստանում զինված ուժերր համալրվում էին արքունի և նախարարական զորամիավորումներով։ Տրդատ Գ Մեծի օրոք (287-330) հայկական զորաբանակի թիվը հասնում էր 70 հազարի։ 4-րդ դարում Սասանյան Պարսկաստանի սպառնալիքները հարկադրեցին մեծացնել հայկական զինված ուժերի թվաքանակը։ Մեզ հասած «Զորանամակի» համաձայն 4-րդ դարի երկրորդ կեսին նախարարությունները Հայոց զորաբանակը համալրել են 84 հազար մարտիկով, իսկ արքունի հեծելագունդը կաղմել է 40 հազար միավոր։ Զինված ուժերի կորիզը կազմող այրուձին համալրվում էր գերազանցապես ազնվականներով, որոնք վաղ հասակից մասնագիտանում էին ձիավարժության, որսախաղերի և զինավարժությունների մեջ։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png