Jump to content

Արձնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Արձնի
Վարչական տարածքԱրմինիա կուսակալություն
ՆահանգԱյրարատ
ԳավառԲագրևանդ
Այլ անվանումներԱրց

Արձնի, գյուղ Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Բագրևանդ գավառում[1]։

Արձնի ճակատամարտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձնի գյուղում 776 թվականի ապրիլի 24-ին տեղի է ունեցել մեծ ճակատամարտ` Մուշեղ Մամիկոնյանի ղեկավարությամբ հայկական 10000-անոց ազատագրական բանակի և արաբական 30000-անոց բանակի միջև։ Հայերի կողմից զոհերը հասել է 3500 հոգու, այդ թվում նաև՝ Մամիկոնյան տոհմի շատ ներկայացուցիչները, որի հետևանքով նրանք երկար ժամանակ դադարեցին քաղաքական ասպարեզում նշանակալի դեր խաղալուց[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 458 — 1008 էջ։