Jump to content

Արձնիի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արձնիի ճակատամարտ
Թվականապրիլի 24 - ապրիլի 25, 775
Մասն էԱրմինիայի հակաարաբական ապստամբություն
ՎայրԱրձնի գյուղ, Բագրևանդ գավառ, Այրարատ
ԱրդյունքՀայերի պարտություն, արաբների վճռորոշ հաղթանակ
Հակառակորդներ
ՀայերԱրաբական խալիֆայություն
Հրամանատարներ
Մուշեղ Զ Մամիկոնյան Ամր իբն Իսմայիլ
Կողմերի ուժեր
500030.000
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Արձնիի ճակատամարտ, Արաբական խալիֆայության դեմ 774-775 թվականների հայերի ապստամբության ժամանակ վերջին և ամենախոշոր մարտը։ Տեղի է ունեցել 775 թվականի ապրիլի 24 - ապրիլի 25-ին։

Ապրիլի 24-ին Արաբական 30 հազարանոց զորքը, Ամր իբն Իսմայիլ զորապետի գլխավորությամբ Արճեշի ճակատամարտից հետո ներխուժել է Բագրևանդ գավառը՝ բանակելով Արձնի գյուղի մոտ, Արածանիի ափին։ Հայկական 5 հազարանոց զորքը, Մուշեղ Մամիկոնյանի հրամանատարությամբ, թողնելով Կարին քաղաքի պաշարումը, Բասենի վրայով մտել է Բագրևանդ և, անցնելով Արածանին, թշնամու հետ ունեցել առաջին փոքրիկ ընդհարումը։ Ապրիլի 25-ին՝ արևածագին սկսվել է ճակատամարտը։ Սկզբում հայերը փախուստի են մատնել արաբներին, սակայն վերջիններս, օգնության հասած զորքով հակահարձակման են անցել և պարտության մատնել հայերի՝ գերազանցապես ռամիկներից բաղկացած զորքը[1]։

Արձնիի ճակատամարտում հերոսաբար ընկել են 3000 հայեր, այդ թվում՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Ղևոնդ, Պատմություն», թարգմ. Արամ Տեր-Ղևոնդյանի, Երևան, 1982, էջ 118-121.
  • «Ղևոնդ, Պատմություն», թարգմ. Արամ Տեր-Ղևոնդյանի, Երևան, 1982, էջ 118-121.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 86