Հովհաննես Դամասկոսցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հովհան Դամասկոսցիից)
Հովհաննես Դամասկոսցի
արաբ․՝ يوحنا الدمشقي‎‎
Ծնվել էմոտ 675[1] Դամասկոս, Օմայյան խալիֆայություն
Մահացել էդեկտեմբերի 4, 749[2] Holy Lavra of Saint Sabbas, Բեթղեհեմ, Պաղեստին
Քաղաքացիություն Օմայյան խալիֆայություն
Դավանանքկաթոլիկություն և ուղղափառություն
Մասնագիտությունաստվածաբան, գրող, հոգևորական, փիլիսոփա, աստղագետ և կոմպոզիտոր
Գործունեության ոլորտաստվածաբանություն և Պատկերապաշտություն
Տիրապետում է լեզուներինմիջին հունարեն, արաբերեն և հին հունարեն[3]
ՀայրSarjun ibn Mansur?
 John of Damascus Վիքիպահեստում

Հովհան Դամասկացի (արաբ․՝ يوحنا الدمشقي‎‎ Յուհաննա ադ-Դամաշկի, հուն․՝ Ἰωάννης ὁ Δαμασκηνός, լատին․՝ Iohannes Damascenus , մոտ 675, Դամասկոս -750), բյուզանդական աստվածաբան, իմաստասեր, բանաստեղծ, հունալեզու հայրաբանության համակարգող և եզրափակող, պատկերապաշտական ուղղության հոգևոր առաջնորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրել և ստեղծագործել է Բյուզանդական կայսրության սահմաններից դուրս՝ խալիֆայության տարածքում։ Եղել է Դամասկոսի խալիֆի պալատական գիտնականը (սկզբնաղբյուրները պահպանել են նրա արաբական անունը կամ մականունը՝ Մանսուր), այնուհետև դարձել է վանական և մինչև իր կյանքի վերջն ապրել Երուսաղեմի մոտ գտնվող Սուրբ Սաբայի մենաստանում։

Հովհաննես Դամասկոսցու աստվածաբան-իմաստասիրական հայացքների ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել Արիստոտելի, նորպլատոնականների, մասնավորապես Դավիթ Անհաղթի փիլիսոփայական-տրամաբանական ուսմունքները և Արևելյան եկեղեցու հայրերի կրոնաիմաստասիրական վարդապետությունները։

Իր ստեղծագործություններում կարողացել է զուգակցել անտիկ և քրիստոնեական մտածելակերպի բնորոշ գծերը։ Դրա արտահայտությունն է նրա հանրագիտարանային աշխատությունը՝ «Գիտելիքի աղբյուրը»։ Թեև իմաստասիրության էության, սահմանումների հարցում հետևել է Դավիթ Անհաղթին, սակայն, ի տարբերություն վերջինիս, իմաստասիրությունը ծառայեցրել է կրոնական սկզբունքների հիմնավորմանը, այսինքն՝ հիմք դրել մտածողության սխոլաստիկական մեթոդին։ Պատկերամարտության դեմ մղված պայքարում մշակել է նյութի աստվածաբանությունը և պաշտամունքի իմաստասիրությունը։

Հովհաննես Դամասկոսցու «Դիալեկտիկա» («Տրամաբանություն») աշխատությունը թարգմանվել և օգտագործվել է որպես տրամաբանության ձեռնարկ նաև միջնադարյան Հայաստանում։ X դ. Բագարատ Մամիկոնյանը կատարել է դրա համառոտ թարգմանությունը, իսկ 13-րդ դարի Սիմեոն Պղնձավանեցին թարգմանել է ամբողջ աշխատությունը վրացերենից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 557