Տատիանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատիանոս
Ծնվել էմոտ 120[1]
ԾննդավայրAssyria, Հին Հռոմ
Մահացել էմոտ 173[2][3]
Մահվան վայրAssyria, Հին Հռոմ
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ԵրկերDiatessaron? և Address to the Greeks?
Մասնագիտությունաստվածաբան, փիլիսոփա և գրող
 Tatian Վիքիպահեստում

Տատիանոս (մոտ 120[1], Assyria, Հին Հռոմ - մոտ 173[2][3], Assyria, Հին Հռոմ), մ.թ. II դարի քրիստոնյա աստվածաբան, ծագումով ասորի։ Ուսանել է փիլիսոփայություն, ծանոթացել զանազան խորհրսապաշտական-կրոնական համակարգերի։ Հռոմում 150 թվականին ընդունում է քրիստոնեություն։ Առավելապես հայտնի է որպես «Դիատեսսարոն Ավետարան» երկի հեղինակ, որն իրենից ներկայացնում է եկեղեցու կողմից որպես կանոնական ճանաչված չորս Ավետարանների համապատում։

«Դիատեսսարոնը» չի ընդունվել ընդհանրական եկեղեցու կողմից, թեև որոշ ժամանակ՝ մինչև մ.թ. V դար, օգտագործվում էր ասորի քրիստոնյաների կողմից։ Մինչև մեր ժամանակները պահպանվել են միայն «Դիատեսսարոնի» հատվածները։

Դիատեսարոն ավետարանը ունի 55 գլուխ։ Այս երկը 4 ավետարանների մի համապատում է։ Հետևում է Հովհաննու ավետարանի ժամանակագրական կարգին՝ դուրս թողնելով Քրիստոսի ծննդյան, սերնդաբանության հետ կապված հատվածները և այն ամենը, ինչ որ վերաբերում է տիրոջ մարդկային բնությանը։ Օգտագործում է պարականոն նյութ արտահյտում հակահրեական հայացքներ։

Ամբողջությամբ մեզ է հասել Տատիանոսի մեկ այլ երկ՝ «Ընդդեմ հույների» ջատագովական բնույթ ունեցող աշխատությունը։ Տատիանոսից մեզ հասած միակ ամբողջական գործն է։ Գրել է 195 թվականից առաջ։ Հուստինոս վկան ծանոթ է եղել այս երկին։ Հիմնական նպատակն է եղել ցույց տալ, որ Մովսեսն իր օրենքներով և վարդապետությամբ նախորդում է հույներին, և որ հունա-հռոմեական աշխարհի ներկայացուցիչները վերցրեցին հրեաների իմաստությունը, որոնք, սակայն, խեղաթյուրեցին։ Այսպիսով, ոչինչ արժեքավոր չկա հունա-հռոմեական աշխարհում։ Ընդհակառակը, այն ներկայացնում էանբարոյականության դիցապաշտություն և ընդհանուր անհաջողության մի քաոս։ Արժեզրկում է Պլատոնին Արիստոտելին և հույն բոլոր փիլիսոփաներին, բանաստեղծներին, հռետորներին և արվեստագետներին։ Այս երկը, որ ներկայացնում է Տատիանոսի վարդապետության հավատամքը, ջատագովությունից ավելի մի խիստ հարձակում է հունա-հռոմեական մշակույթի դեմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եզնիկ Ծ. վարդապետ Պետրոսյան, Հայրաբանություն, գիրք Ա, Էջմիածին, 1996։