Ասորիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ասորիից)
Ասորիներ
AssyrianFlag.jpg
Ասորիների դրոշը
Ընդհանուր քանակ

1.500.000‌[փա՞ստ]

Բնակեցում
Իրաք Իրաք 300.000‌[փա՞ստ]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 200.000‌[փա՞ստ]
Սիրիա Սիրիա 150.000‌[փա՞ստ]
Շվեդիա Շվեդիա 120.000‌[փա՞ստ]
Գերմանիա Գերմանիա 120.000‌[փա՞ստ]
Հորդանան Հորդանան 100.000‌[փա՞ստ]
Ռուսաստան Ռուսաստան 70.000‌[փա՞ստ]
Իրան Իրան 40.000‌[փա՞ստ]
Ավստրալիա Ավստրալիա 40.000‌[փա՞ստ]
Լիբանան Լիբանան 25.000‌[փա՞ստ]
Թուրքիա Թուրքիա 15.000-25.000 [1][2][3]
Հայաստան Հայաստան 3.000‌[փա՞ստ]
Լեզու(ներ)
Ասորերեն
Հավատք(ներ)
Քրիստոնեություն
Բարեկամական էթնիկ խմբեր
Հրեաներ[փա՞ստ], Արաբներ, Հայեր

Ասորիներ (արամեերեն՝ ܐܬܘܪ̈ܝܐ ատուրայի, սուրայ), ազգ որի մայրենի լեզուն համարվում է ասորերենն է։ Այժմ նրանց թիվը աշխարհում կազմում է ավելի քան 1.500.000‌[փա՞ստ]։ Ասորիները դավանում են միայն Քրիստոնեություն։ Հնում բնակվում էին Հյուսիսային Իրաքում, Սիրիայում, Հյուսիս-Արեմտյան Իրանում։ Այժմ բնակվում են հիմնականում Իրաքում, Սիրիայում, Իրանում և ԱՍՆ-ում։ Նախկինում ԽՍՀՄ-ում ապրել են 24.000 ասորիներ, այդ թվում ՀԽՍՀ՝ 5544 (1970)։ 2011 թվականի հաշվարկներով ապրում են 2, 769 մարդ։ Խոսում են սեմական լեզվախմբի նոր ասորերեն լեզվով։ Իրենց ասորի համարողների մեծ մասը քրիստոնյաներ են (հիմնականում՝ նեստորականներ)։ 1830-ական թթ. 100 տուն Ասորիները Ուրմիա լճի արևմտյան ափից տեղափոխվեցին Արեվելյան Հայաստան։ Նրանք բնակություն հաստատեցին Ներքին Կույլասար գյուղում (Հայաստանի Արտաշատի շրջ.)։ Հետագայում Կույլասարի Ասորիների մի մասը վերաբնակվեց Դվին-Ասորի (Վերին Դվին) և Արզնի գյուղերում։ Ասորիներ ապրում են. նաև Հոկտեմբերյանի շրջ. Նոր Արտագերս (նախկին՝ Մեծ Շահրիար) գյուղում։ Ասորիների վերջին արտագաղթը տեղի ունեցավ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանք հաստատվեցին Թիֆլիսում, Մոսկվայում, Պետրոգրադում և այլ քաղաքներում։ Երևանում և Թբիլիսիում կան ասորի մտավորականներ՝ գիտնականներ, ինժեներներ, բժիշկներ, ուսուցիչներ ևն։ Ասորիներ են խորհրդային գեներալներ Ա. Ն. Թամրազովը, Գ. Ի. Սարկիսովը, Սովետական Սիության հերոսներ Ս. Ա. Սարխոշևը, Լ. Շ. Դավիդովը։

Ասորիներ ու ասորեստանցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից ասորիներն արամեացիների անմիջական սերունդներն են‌[փա՞ստ]։ 19-րդ դարի վերջից ասորիների մի հատվածի մոտ, հիմնականում՝ Արևելքի եկեղեցու հետևորդների («նեստորականներ») արտասահմանյան միսիոներների անուղղակի ազդեցությամբ ծնունդ առավ և արմատավորվեց հին ասորեստանցիների շառավիղներ լինելու գաղափարը։ Ասորական մյուս հարանվանությունները, մասնավորապես՝ Ասորի ուղղափառ եկեղեցին («հակոբիկներ») չի ընդունում «ասորեստանյան գաղափարը» և պաշտպանում է արամեական ծագումը։ Նույն դիրքորոշումն ունի սեմագետների մեծ մասը։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասորիները ներկայացնում են չորս եկեղեցիներ՝ նեստորականներ, հակոբիկներ, սրյանիներ ու քլդյանիներ։

Սիրիայում «սրյանի» են կոչում Ասորի ուղղափառ և Աորի կաթոլիկ եկեղեցիների հետևորդ ասորիներին։ Քիլդանիները (քրդյանիներ՝ սխալ, կապ չունեն քրդերի հետ) քաղդեականների մասին է։ Սրանք Քաղդեական կաթոլիկ եկեղեցուն պատկանող ասորիներն են, ովքեր նախկինում պատկանել են Արևելքի եկեղեցուն։ Քաղդեական կամ խալդեական ասորական եկեղեցին որևէ կապ չունի ուրարտացիների Խալդի աստծո հետ։ Շփոթմունք կարող է առաջացնել նաև խալդայներ (Խաղտիք գավառի բնակիչներ) ազգության հետ։ Իրականում բառի հիմքում աքքադական «քալդու» բառն է, այդպես էին ասորեստանցիներն անվանում Հարավային Միջագետքում հաստատված արամեացիներին։ Իսկ եկեղեցու համար «Քաղդեական» անվանումը Վատիկանն ընտրել է կամայականերեն, առաջնորդին էլ տվել «Բաբելոնի պատրիարք» տիտղոսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ishtar: Documenting The Crisis In The Assyrian Iranian Community»։ aina.org 
  2. United Nations High Commissioner for Refugees։ «Refworld - World Directory of Minorities and Indigenous Peoples - Turkey : Assyrians»։ Refworld 
  3. Joshua Project։ «Assyrian in Turkey»։ Վերցված է փետրվարի 18, 2015 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png