Ասորական ուղղափառ եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հակոբիկյան եկեղեցիից)
Ասորական Ուղղափառ Եկեղեցի
ܥܕܬܐ ܣܘܪܝܝܬܐ ܬܪܝܨܬ ܫܘܒܚܐ
Syriac orthodox COA.svg
Հիմնական տեղեկությւոններ
Հիմնադիրներ Պետրոս առաքյալ, Պողոս առաքյալ
Այժմյան առաջնորդ Իգնատիոս Եփրեմ Բ
Կենտրոն Դամասկոս
Առաջնորդի նստավայր Սուրբ Գևորգ Մայր Տաճար
Ժամերգության լեզու Արամեերենի Ասորական բարբառ
Տոմար Հուլյան օրացույց
Վիճակագրական տվյալներ
Թեմերի թիվ 33
Կայք Պաշտոնական կայքէջը

Ասորական ուղղափառ եկեղեցի (դասական ասորերեն՝ ܥܕܬܐ ܣܘܪܝܝܬܐ ܬܪܝܨܬ ܫܘܒܚܐ, իթո սուրյաիթո թրայսեթ շոբհո), որոշ աղբյուրներում կոչվում է նաև Հակոբիկյան եկեղեցի, արևելյան Անտիոքյան ուղղափառ եկեղեցի Լևանտում և Միջագետքում։ Պաշտոնապես ներկայացնում է Ասորոց միաբնակ եկեղեցու հավատացյալներին։ Մեկն է Արևելյան հնագույն 6 եկեղեցիներից:

Առաջացել է 560—570-ական թվականներին, երբ Ասորոց միաբնակ եկեղեցին ներքին երկպառակությունների հետևանքով երկփեղկվել է։ Առաջին մասը, Անտիոքի Պողոս պատրիարքի անունով, կոչվել է Պողոսյան եկեղեցի, երկրորդը՝ Եդեսիայի եպիսկոպոս Հակոբ Բարադեոսի (490—578) անունով՝ Հակոբիկյան եկեղեցի։ Առաջինի հետևորդները, եկեղեցու միասնությունը վերականգնելու նպատակով, կողմ էին քաղկեդոնականությանը որոշ զիջումներ անելու, իսկ հակոբիկյաններն անզիջում դիրք էին բռնել։ Հակոբիկյան եկեղեցին ունեցել է իր ինքնուրույն պատրիարքը, որի նստավայրը սկզբնական շրջանում Անտիոքն էր։ Հետագայում, թեպետ նստավայրը հաճախ է փոխվել, բայց եկեղեցու գլուխը շարունակվել է կոչվել Անտիոքի պատրիարք։ Ասորական ուղղափառ եկեղեցին մշտական բարեկամական հարաբերություններ է պահպանել Հայոց եկեղեցու հետ։ Այժմ՝ Ասորական ուղղափառ եկեղեցի ներկայացնում է Ասորոց միաբնակ հավատացյալներին։

Հակոբիկյան եկեղեցի անվանումը կտրականապես մերժվում է Ասորական ուղղափառ եկեղեցու կողմից։

1959 թվականից, եկեղեցու կենտրոնը գտնվում է Դամասկոս քաղաքի Սուրբ Գևորգ մայր տաճարում։ Եկեղեցու ղեկավարը կրում է Անտիոքի և Համայն Արևելքի Ասորիների Պատրիարքի տիտղոսը։ Ներկայիս ղեկավարը Իգնատիոս Եփրեմ Բ Պատրիարքն է։ Ասորական ուղղափառ եկեղեցու հավատացյալների թիվը հասնում է 5,500,000-ի։ Նրանք հիմնականում բնակվում են Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Իսրայելում, Թուրքիայի հարավ-արևելքում և Իրանում։

Եկեղեցական թեմեր[խմբագրել]

Ասորի ուղղափառ եկեղեցականներ Սուրբ Եփրեմ պատրիարքական վանական համալիրում՝ որ տեղակայված է Դամասկոսի մոտակայքում գտնվող Մաարաթ Սայդնայա գյուղում

Ասորական ուղղափառ եկեղեցին այժմ ունի հետևյալ 33 թեմերն ու պատրիարքական փոխանորդությունները.

  • Սիրիա
    • Դամասկոսի ասորական պատրիարքական թեմ
    • Հոմսի և Համայի ասորական թեմ
    • Հալեպի ասորական թեմ
    • Ջազիրայի և Եփրատի ասորական թեմ
  • Լիբանան
    • Բեյրութի ասորական թեմ
    • Լեռնալիբանանի ասորական թեմ
    • Զահլեի և Բեկաայի ասորական պատրիարքական փոխանորդություն
  • Իրաք
    • Բաղդադի և Բասրայի ասորական թեմ
    • Մոսուլի և Քրդստանի ասորական թեմ (հիմն. 1792-93)
    • Սուրբ Մատթեոս վանքի ասորական թեմ
  • Թուրքիա
    • Մարդինի ասորական թեմ
    • Տուր Աբդինի ասորական թեմ
    • Ադիյամանի ասորական պատրիարքական փոխանորդություն
    • Ստամբուլի ասորական պատրիարքական փոխանորդություն
  • Սուրբ Երկիր
    • Երուսաղեմի, Հորդանանի և Համայն Սուրբ Երկրի ասորական պատրիարքական փոխանորդություն
  • Հնդկաստան
    • Կնանայայի ասորական թեմ
    • Հակոբիկյան ասորական քրիստոնեական եկեղեցի
  • Ամերիկա
    • Արևելյան Ամերիկայի Միացյալ Նահանգների ասորական պատրիարքական փոխանորդություն (հիմն. 1957)
    • Արևմտյան Ամերիկայի Միացյալ Նահանգների ասորական պատրիարքական փոխանորդություն (հիմն. 1957)
    • Կանադայի ասորական պատրիարքական փոխանորդություն (հիմն. 1957)
    • Հյուսիսային Ամերիկայի Մալանկարա ասորական թեմ
    • Արգենտինայի ասորական պատրիարքական փոխանորդություն (հիմն. 1982)
    • Բրազիլիայի ասորական պատրիարքական փոխանորդություն (հիմն. 1982)
    • Կենտրոնական Ամերիկայի, Կարիբյան կղզիների և Վենեսուելայի ասորական թեմ
  • Եվրոպա
    • Շվեդիայի և Սկանդինավիայի ասորական թեմ (հիմն. 1978)
    • Շվեդիայի ասորական պատրիարքական փոխանորդություն
    • Բելգիայի և Ֆրանսիայի ասորական պատրիարքական փոխանորդություն (հիմն. 1977)
    • Շվեյցարիայի և Ավսդրիայի ասորական պատրիարքական փոխանորդություն
    • Նիդերլանդների ասորական պատրիարքական փոխանորդություն
    • Գերմանիայի ասորական պատրիարքական փոխանորդություն
    • Մեծ Բրիտանիայի ասորական պատրիարքական փոխանորդություն (հիմն. 1987)
  • Ավստրալիա
    • Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ասորական պատրիարքական փոխանորդություն
  • ԱՄԷ
    • Արաբական Միացյալ Էմիրությունների և Պարսից ծոցի արաբական երկրների ասորական պատրիարքական փոխանորդություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png