Գրիգոր I (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գրիգոր Iից)
Գրիգոր I
լատին․՝ Gregorius PP. I
 
Մասնագիտություն դիվանագետ, Լատինական կաթոլիկ քահանա և գրող
Ծնունդ մոտ 540[1] կամ 540[2]
Հռոմ[3]
Մահ մարտի 12, 604[4][2]
Հռոմ
Թաղված է Հռոմի Սուրբ Պետրոս տաճար
Դինաստիա՝ Anicia gens
Հայր Gordianus?[5]
Մայր Սուրբ Սիլվիա

Գրիգոր I (Մեծ, լատին․՝ Gregorius PP. I, մոտ 540[1] կամ 540[2], Հռոմ[3] - մարտի 12, 604[4][2], Հռոմ), Հռոմի Պապ 590 թ. սեպտեմբերի 3-ից առ 604 թ. մարտի 12-ը։Կաթոլիկ եկեղեցու սուրբ։ Բավականին մեծ ավանդ ունի պապականության հեղինակության ամրապնդման և քաղաքական ուժի հաստատման գործում։ Իբրև աստվածաբան մասնավորապես հայտնի է իր հովվական և մեկնողական գործերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ պատմագրության, Գրիգորը ծնվել է 540 թվականին, հայտնի, հարուստ Անիցիեներիի սենատորական ընտանիքում,որի անդամներն առնվազն մեկ դար ծառայել էին եկեղեցուն. նրա պապը, հավանաբար, եղել է Հռոմի եպիսկոպոս Փելիքս III (II) (483—492թթ.), հայր Ագապետոս I-ը (535—536 թթ.) նույնպես եղել է նրա ազգականը։ Գրիգորի հայր Գորդիանը կարևոր պաշտոն էր զբաղեցնում եկեղեցական վարչակազմում։ Մայրը՝ Սիլվիան, ամուսնու մահից հետո ապրում էր սուրբ Պողոսի մենաստանում, որը հայտնի էր իր մաքրությամբ, երկյուղածությամբ և սրբությամբ։ Մինչև Հռոմի պապ կարգվելը Գրիգորի գործունեության մասին քիչ է հայտնի։ Երիտասարդ տարիներին նա սովորել է լատիներեն լեզուն, ուսումնասիրել է լատինական գրականությունը, ծանոթացել է Սուրբ Գրություններին. Ավգուստին Բլաժենիի, Ամվրոսի Մեդիոլանսկի, Ժերոնիե Ստրիդոնեի ստեղծագործություններին, սակայն չէր ուսումնասիրել աշխարհիկ գրականությունը և կարևորություն չէր տալիս աստվածաբանությանը։ Զբաղեցնելով տարբեր եկեղեցական պաշտոններ, նա ստեղծել է Արարումը, որով հիացան հետագա արևմտյան եւ արևելյան գիտնականները։ VI դարի պատմիչ Գրիգորի Տուրերը գրել է. «Գրիգորը այնքան լավ գիտեր քերականություն, դիալեկտիկա և հռետորաբանություն, որ ամենայն Հռոմում նրան հավասար մեկը չկար» («Ֆրանկների պատմություն» Х.1): Իսկ Իլդեֆոնս Տոլեցկին ասել է, որ իր ճարտասանությամբ, մտածողությամբ և կրթվածությամբ նա գերազանցում էր օրհնված սուրբ Կիպրիանին։ 574 թվականին նա ընտրվել է Հռոմ քաղաքում թաղապետ։ Բայց աշխարհիկ կյանքը Գրիգորի սրտով չէր և հոր մահվանից հետո, ով թողել էր մեծ կարողություն, նա կառուցել տվեց Սրբազան վանքային համալիր, հիվանդանոցներ և շինություններ՝ այլ կարևոր նպատակների համար։ Սիցիլիայում նա հիմնադրեց վեց վանքեր, ապահովելով ամեն անհրաժեշտ պարագաներով, իսկ Հռոմում նա հիմնադրեց սուրբ առաքյալ Անդրեի վանքը և ստանձնեց վանականի պաշտոնը։

Գրիգոր I Հռոմի պապը դասվեց հոգևոր առաջնորդների շարքը։

Կոստանդնուպոլիսի պատվիրակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիերոնիմ Ստրիդոնսկի և Գրիգորի

579թ. ընդհատվել էր նրա գործունեությունը, որն ուղղված էր հոգու փրկությանը, երբ հայր Պեղագիոս II-ը նրան ձեռնադրեց սարկավագ և որպես պատվիրակ ուղարկեց Կոստանդնուպոլիսի կայսրություն։ Գրիգորին անհանգստացնում էին հակասող մտքերը. մնալ վանքի ստվերում և, միևնույն ժամանակ, հավատարմորեն ծառայել եկեղեցուն։ Քերոլ Ստրոուն իր ուսումնասիրությունների արդյունքում նշել է, որ Գրիգորը կարողացել է իր առաքելությունները և ստացած հանձնարարությունները կատարել մեծ նվիրումով. երկրային կարիերան, ներգրավվածությունը աշխարհիկ գործերին, որպես զոհաբերություն՝ հնազանդություն Աստծուն, ինչպես և վանական կյանքում, բարելավել մարդկային ոգին։ Այդ ճանապարհին նրան սպասում էին մեծ դժվարություններ, որոնք հաղթահարելու համար նա ստիպված էր դրսևորել խոհեմություն, առաքինություն, հոգեկան հավասարակշռություն և աշխարհիկ կյանքի գայթակղություններին չտրվելու կամք։ Գտնվելով Կոնստանդինապոլսում, Գրիգորը շարունակում է իր կյանքի այն էտապը, որն ուղեկցվում էր սուրբ Անդրեի վանքի վարդապետների ընկերակցությամբ, իսկ հանգստի ժամերին նա մեկնաբանում էր աստվածաշնչյան «Գիրք Հոբին»։ Որպես Հռոմի եկեղեցու ներկայացուցիչ, նա դիմել է Տիբերիոս II Կոնստանտինին, իսկ հետո Մավրիկիոսին, որպեսզի պաշտպանեն Հռոմը լանգոբարդ- բարբարոսներից, որոնք վերջերս բնակություն էին հաստատել հյուսիսային Իտալիայում եւ նրա որոշ կենտրոնական շրջաններում։ Բայց բյուզանդական իշխանությունը, որն առաջատար էր, կատաղի պայքար էր մղում պարսիկների դեմ և դեպի արեւելք էր քշում նրանց, սակայն չէր կարող պայքարել մի քանի ճակատով։

Ընտրվելը հռոմեական գահին[խմբագրել | խմբագրել կոդը]

585 կամ 586 թ. Հռոմի պապ Պելագիուս II (579—590 թթ.) հետ կանչեց իր դեսպանին Հռոմ։ Իսկ, երբ Հռոմի պապը մահացավ ժանտախտից, Գրիգորը միաձայն ընտրվեց նրա իրավահաջորդը։ Նա, իրեն արժանի չհամարելով Եպիսկոպոսության բարձր պաշտոնի համար, թաքնվեց մի ամայի տեղում։ Սակայն գտան և վերադարձրեցին քաղաք։ Կարծելով, թե ժանտախտը ժողովրդի մեջ տարածվել է ինչ-որ մեղքերի պատճառով, ապաշխարհող երթը մեկնեց Հռոմ, և, ըստ ավանդույթի, մի հրաշք կատարվեց. Երբ տառապյալ ուխտավորներն անցան կայսր Հադրիայի գերեզմանից (Այժմ Սբ. Անժելայի ամրոցը, Վատիկանի մոտակայքում), այնտեղ հայտնվեց «Միքայել հրեշտակապետը, ով գմբեթին էր դնում իր բոցավառ սուրը, դրանով ցույց տալով, որ հռոմեացիների աղոթքները լսվում են երկնքում, եւ ժանտախտը դադարեց »։ 590թ Սեպտեմբերի 3 -ին, երբ արդեն ստացվել էր Կաթողիկոսի համաձայնությունը, Գրիգորը ձեռնադրվում է Հռոմի Եպիսկոպոս և դառնում է կայսրության ազդեցիկ դեմքերից մեկը։ Այնտեղ նա ապրում է վանական համայնքում՝ հետևելով վանական կյանքի խիստ օրենքներին։ Ապավինելով վանականներին և վարդապետներին, Գրիգորը աշխարհիկ ներկայացուցիչներին հեռացնում է կաթողիկոսարանի վարչակազմից և փոքր-ինչ թուլացնում հոգևորականների դիրքերը։

Պապը, լանգոբարդները և Բյուզանդիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորը և նրա աղավնին, Corpus Christi College, Cambridge, 389

Այդ ժամանակ եկեղեցական իշխանությունն ավելի հզոր էր, քան աշխարհականների իշխանությունը, որն անգամ ի վիճակի չէր պաշտպանելու քաղաքը նույնիսկ լանգոբարդներից։ Հռոմեական եկեղեցին ստանձնել է բազմաթիվ պետական գործառույթներ։ Հռոմի պապն ինքն էր զբաղվում քաղաքի պաշտպանության հարցերով։ Այն միջոցները, որոնք ստացված էին եկեղեցական կալվածքից, զբաղեցնելով 3. 5 մինչև 4. 7 հազար հեկտար Իտալիայում,Աֆրիկայում, Գալլիում և Դալմատիայում, ինչպես նաև Սիցիլիայում, Կորսիկայում և Սարդինիայում, նա սննդամթերք մատակարարեց քաղաքացիներին, վճարեց զինվորներին,գրավեց ռազմավարության ստրատեգիականն նշանակության օբյեկտները բարբարոսների ձեռքից, ազատեց գերիներին, ապաստան տվեց փախստականներն։ Զարմանալի չէր լինի, եթե Գրիգորի մահից հետո գանձարանը լրիվ դատարկ լիներ, որովհետև մինչ այդ երբեք եկեղեցին քաղաքի աշխարհիկ կյանքի ծախսերը իր վրա չէր վերցրել։ Բյուզանդական կառավարությանը աջակցում էր Իտալիայի — Ռավեննայի կենտրոնական ադմինիստրացիան, որը ուշադրություն չդարձնելով Հռոմի անելանելի վիճակին, չմիանալով հրադադարի ռեժիմին, գիտակցելով, որ պապի տրամադրության տակ գտնվող, եկեղեցուն պատկանող միջոցները, խիստ սահմանափակ էին։ Գրիգորի ղեկավարման երեք տարիների ընթացքում երկու անգամ լանգոբարդները պաշարեցին Հռոմը։ Պապը համաձայնության եկավ նրանց հետ և կոչ արեց կայսերական ներկայացուցիչներին՝ Իտալիայում կնքել տեւական խաղաղություն։ Սակայն նրա մասնակցությունը քաղաքական գործերին, դժգոհություն առաջացրեց Կոստանդնուպոլիսում։ 595 թ. Մավրիկե կայսրը վիրավորական նամակ գրեց Գրիգորին՝ լանգոբորդների թագավոր Ագուլիֆի հետ անհուսալի պայմանագիր կնքելու պատճառով։ 596թ. կնքվեց խաղաղություն. պապի ներկայացուցիչ վանահայր Պրոբոյի պատվիրակ Եզրասի աջակցությամբ (Իտալիայում Բյուզանդական վարչակազմի ղեկավար) Կալլինիկի մասնակցությամբ։ Այնուամենայնիվ, համգստությունը, անվտանգությունն ու բարգավաճումը մնացել էին անցյալում։ Պատերազմը, համաճարակ- ժանտախտը, անբերրիությունը, ջրհեղեղը գլոբալ աղետ էին կանխորոշում, կարծես աշխարհի վերջն էր։ 599 թ պապը գրում է իր մոտալուտ մահվան մասին. նրան խիստ տանջում էր ծանր հիվանդությունը, որը նրան գամել էր անկողնուն և չորացնում էր մարմինը։ Բայց նա շարունակում էր հետևել վանականի խիստ ռեժիմին։ 601թ. սկսված պատերազմը, որից հետո, մինչև 603թ. հարաբերական խաղաղություն էր հաստատվել, նորից վերածվեց պատերազմի, բայց արդեն Գրիգորը կենդանի չէր։ Ոչ միայն ռազմավարական խնդիրներն էին տարաձայնության պատճառ դարձել Հռոմի և Կոստանդնուպոլիսի միջև։ Շատ այլ պատճառներ կային փոխադարձ անհամաձայնությունների համարի, օրինակ, կայսերական կառավարության հանդուրժողականությունը աղանդավորների -Donatists-ի նկատմամբ Աֆրիկայում կամ Կոստանդնուպոլիսի պատրիարքի համառության նկատմամբ,ով իրեն հայտարարել էր մենիշխան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 BeWeB
  3. 3,0 3,1 3,2 3,3 Deutsche Nationalbibliothek Record #118541838 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Gajano S. B. Enciclopedia dei Papi (իտալ.) — 2000.
  5. 5,0 5,1 Pas L. v. Genealogics — 2003.