Jump to content

Արիստիդես Աթենացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիստիդես Աթենացի
Դիմանկար
Ծնվել է2-րդ դար
ԾննդավայրԱթենք, Achaea, Հին Հռոմ
Մահացել է134
Մահվան վայրԱթենք, Achaea, Հին Հռոմ
Մասնագիտությունփիլիսոփա
 Aristides of Athens Վիքիպահեստում

Արիստիդես Աթենացի (2-րդ դար, Աթենք, Achaea, Հին Հռոմ - 134, Աթենք, Achaea, Հին Հռոմ), II դարի հույն քրիստոնյա հեղինակ։ Նրա «Ջատագովություն» երկը տվյալ ժանրին պատկանող մեզ հասած ամբողջական հնագույն ստեղծագործությունն է։ Գրվել է շուրջ 140 թ. և հասցեագրված է Ադրիանոս Անտոնինոս Պիոս կայսեր։ Արիստիդեսի «Ջատագովությունը» լայնորեն ընթերցվում էր II-VI դդ. ընթացքում։ Մինչև 19-րդ դարի վերջերը համարվում էր կորած։ 1878 թ. Վենետիկի Սուրբ Ղազարի Մխիթարյան հայրերը X դարի հայկական մի ձեռագրում հայտնաբերեցին և հրատարակեցին «Ջատագովության» հայերեն թարգմանության մի հատված։ 1889 թ, Սինայի Ս. Կատարինե վանքում գտնվեց երկի ամբողջական տեքստը՝ ասորերեն թարգմանությամբ։ Արիստիդեսը, ըստ աստծուն ըմբռնելու ձևի, մարդկանց բաժանում է հետևյալ խմբերի.

  1. բարբարոսներ, որոնք երկրպագում են բնության տարրերին
  2. հեթանոսներ, որոնք երկրպագում են չաստվածներին
  3. հրեաներ, որոնք իրենց միաստվածային կրոնով մյուս ազգերից ավելի մոտեցան ճշմարտությանը, որը, սակայն հետագայում խեղաթյուրեցին։
  4. Քրիստոնյաներ, որոնք սերում են Հիսուս Քրիստոսից ունեն աստծո մասին ամենաճիշտ գաղափարը, տարբերվում են մյուսներից իրենց բարոյական բարձրությամբ, մարդասիրական և միշտ պատրաստ են զոհվելու Քրիստոսի համար։ Հետևաբար նրանց նկատմամբ կիրառվող հալածանքները բոլորովին անարդարացի են։

Հայկական ձեռագրերում Արիստիդեսի անունով կան մի ճառ և մի հատված։ Երկուսն էլ անվավեր են։

  • Եզնիկ Ծ. Վարդապետ, Հայրաբանություն, Ա, Էջմիածին, 1996։
  • Saint Aristides the Athenian's Apology and Saint Athenagoras the Athenian Philosopher's Plea for the Christians, translated from Greek into Georgian, submitted with introduction and comments by a monk Ekvtime Krupitski, Tbilisi Theological Academy, Tsalka, Sameba village, Cross Monastery, "Sulieri Venakhi" Publishers, Tbilisi, 2024, ISBN 978-9941-9676-2-7

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիստիդես Աթենացի» հոդվածին։