Իսիդոր Սևիլյացի
Իսիդոր Սևիլյացի լատին․՝ Isidorus Hispalensis | |
---|---|
Ծնվել է | մոտ 560[1] |
Ծննդավայր | Նոր Կարթագեն, Իսպանիա |
Մահացել է | ապրիլի 4, 636 կամ 636[2] |
Մահվան վայր | Spalis |
Քաղաքացիություն | Kingdom of Toledo |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[3] |
Երկեր | Etymologiae?, Historia de regibus Gothorum, Vandalorum et Suevorum?, On illustrious men?, De natura rerum? և De ortu et obitu patrum? |
Մասնագիտություն | գրող, երաժշտագետ, փիլիսոփա, երաժշտության տեսաբան, կաթոլիկ քահանա, պատմաբան, Խորագետ և կաթոլիկ եպիսկոպոս |
Զբաղեցրած պաշտոններ | Roman Catholic Archbishop of Seville? և եպիսկոպոս |
Isidore of Seville Վիքիպահեստում |
Իսիդոր Սևիլյացի (լատիներեն՝ Isidorus Hispalensis, մոտ 560[1], Նոր Կարթագեն, Իսպանիա - ապրիլի 4, 636 կամ 636[2], Spalis), իսպանացի եկեղեցական գործիչ և գրող, կաթոլիկ եկեղեցու սուրբ։ 600 թվականից՝ Սևիլյա քաղաքի եպիսկոպոս։
Գրել է բազմաթիվ աշխատություններ, որոնից առավել նշանավորը 20 հատորից բաղկացած «Ստուգաբանություն» հանրագիտարանային բնույթի երկն է։
Կարևոր պատմական աղբյուր է 5-6-րդ դդ. Իսպանիայի պատմության ուսումնասիրության համար Իսիդոր Սևիլյացու «Գոթ, վանդալ և սվև արքաների պատմություն» աշխատությունը։
Իսիդոր Սևիլյացին իր ժամանակի համար բավականին կրթված անձնավորություն էր։ Նրա աշխատությունները թեև կրում են կոմպիլյատիվ բնույթ, արժեք են ներկայացնում իրենց մեջ բովանդակող մեծ փաստական նյութի շնորհիվ։
Իսիդոր Սևիլյացին ճանաչված է որպես Համացանցի սուրբ հովանավոր, իսկ նրա մահվան օրը՝ ապրիլի 4-ը նշվում է որպես համացանցի միջազգային օր, սակայն Կաթոլիկ եկեղեցին դեռևս պաշտոնապես չի հաստատել իսպանացի եկեղեցական գործչի այդ կարգավիճակը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #118555995 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Bréhier É. Histoire de la philosophie (ֆր.) — Éditions F. Alcan, 1926. — P. 474.
- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իսիդոր Սևիլյացի։ Հեղինակի մասին (ռուս.) Восточная литература
- Իսիդոր Սևիլյացի։ «Գոթերի պատմությունը» (ռուս.) Восточная литература
- Իսիդոր Սևիլյացի։ «Վանդալների պատմությունը» (ռուս.) Восточная литература
- Իսիդոր Սևիլյացի։ «Սվեվերի պատմությունը» (ռուս.) Восточная литература
- Իսիդոր Սևիլյացի։ «Իրերի էության մասին» (ռուս.) Восточная литература I/II
- Իսիդոր Սևիլյացի։ «Ստուգաբանություն» (լատին.) BIBLIOTHECA AUGUSTANA
- Իսիդոր Սևիլյացի։ «Ստուգաբանություն» և «Գոթերի, վանդալների ու սվեվերի պատմությունները» (լատին.) THE LATIN LIBRARY
- Իսիդոր Սևիլյացի։ «Ստուգաբանություն» (անգլ.) Bryn Mawr Classical Review
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսիդոր Սևիլյացի» հոդվածին։ |
|