Մեսրոպ քահանա Արամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մեսրոպ Արամյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մեսրոպ քահանա Արամյան

Մեսրոպ քահանա Արամյան
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Մաթևոս
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տիտղոս Տեր հայր
Ծննդավայր Երևան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Ազգություն հայ
Կրթություն Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ
Հոգևոր աստիճան քահանա


Տեր Մեսրոպ քահանա Արամյան (հունիսի 20, 1966(1966-06-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, ավազանի անունը՝ Մաթևոս Հենրիկի Արամյան), Հայ առաքելական եկեղեցու քահանա, աստվածաբան, գիտնական, սցենարիստ, պրոդյուսեր, հասարակական գործիչ և ուսուցիչ, Այբ դպրոցի կրթական ծրագրի (Արարատյան Բակալավրիատ) հեղինակ և հոգաբարձության խորհրդի հիմնադիր նախագահ, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր, «FAST»[1] հիմնադրամի համահիմնադիր, Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ[2], «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի[3] գլխավոր խմբագիր և հիմնադիր տնօրեն,«Վեմ մեդիա արվեստներ»-ի[4] և "Վեմ" ռադիոկայանի հիմնադիր և տնօրեն[5], «Արարատից Սիոն» փաստագրական ֆիլմի սցենարիստ և պրոդյուսեր[6], «Գիրքը» ֆիլմի ստեղծագործական պրոդյուսեր և գաղափարի հեղինակ[7][8]։ Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության արևելահայերեն թարգմանության հեղինակ[9]։ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը հեղինակ է գրքերի, հոդվածների, հետազոտական աշխատանքների, ռադիոհաղորդումների, հեռուստահաղորդումների, ֆիլմերի, ինչպես նաև կրթական նախագծերի ու ծրագրերի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ ու կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեր Մեսրոպ քահանա Արամյանը ծնվել է 1966 թվականի հունիսի 20-ին Երևանում։

Ավարտել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, ապա՝ 1990 թվականին՝ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը («Ֆիզտեխ»)՝ ստանալով ինժեների և տեսաբան-ֆիզիկոսի որակավորում։ 1995-1996 թվականներին հանձնել է Լև Լանդաուի տեսական ֆիզիկայի մինիմումները և 1998 թվականին ընդգրկվել Վիտալի Գինզբուրգի տեսական ֆիզիկայի խումբ։ Հայ Առաքելական Եկեղեցու քահանա է ձեռնադրվել 1991 թվականի մայիսի 28-ին։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Տ. Մեսրոպ քահանա Արամյանը հիմնել է «Գանձասար» աստվածաբանական կենտրոնը, որի տնօրենն ու գլխավոր խմբագիրն է մինչև օրս։ Ցայսօր «Գանձասար» աստվածաբանական կենտրոնը տպագրել է 80-ից ավելի հրատարակություններ[3]։

2002 թվականին հիմնել է «Վեմ» հոգևոր-մշակութային ռադիոկայանը, որի գլխավոր խմբագիրն է ցայսօր[5]։

2004 թվականին հիմնադրել և մինչև օրս ղեկավարում է «Վեմ մեդիա արվեստներ» տեսաարտադրական ստուդիան, որը նկարահանել է Հայաստանի բնապահպանությանը նվիրված 12 վավերագրական ֆիլմերի շարք։ «Վեմ մեդիա արվեստներ»-ը թողարկել է նաև երկու հեռուստատեսային հաղորդաշար՝ «Վարդապետություն» և «Հոգևոր զրույցներ»[10]։

2006 թվականին մի խումբ ընկերների հետ միասին ստեղծել է «Այբ» կրթական հիմնադրամը։

2010 թվականին «Վեմ մեդիա արվեստներ»-ը թողարկեց միջազգային մրցանակների արժանացած «Արարատից Սիոն» փաստագրական ֆիլմը[11], որը պատմում է Սուրբ Երկրում հայերի դարավոր ներկայության մասին։ Տ. Մեսրոպ քհն. Արամյանը ֆիլմի սցենարի հեղինակն է և պրոդյուսերը[12]։

2011 թվականին «Այբ» կրթական հիմնադրամը ստեղծեց Այբ դպրոցը։ Տ. Մեսրոպ քհն. Արամյանը «Այբ» դպրոցի կրթական ծրագրի (Արարատյան Բակալավրիատ) հեղինակն է և հոգաբարձուների խորհրդի հիմնադիր նախագահը։

2013-2018 թվականներին Տեր Մեսրոպ քահանա Արամյանը հասարակական հիմունքներով եղել է Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական՝ կրթության հարցերով[13]։

2014 թվականին «Վեմ մեդիա արվեստներ»-ը թողարկեց «Գիրքը» ֆիլմը։ Տ. Մեսրոպ քհն. Արամյանը ֆիլմի ստեղծագործական պրոդյուսերն է և գաղափարի հեղինակը[7][8]։

2014 թվականին ՀՀ ԿԳՆ-ը և «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ, հիմնվելով «Այբ» դպրոցի ծրագրային հենքի վրա, սկսեցին նոր կրթական նախաձեռնություն՝ Կրթության գերազանցության ազգային ծրագիրը (ԿԳԱԾ)[14]։ 2014-2018 թթ. Տ. Մեսրոպ քհն. Արամյանը ծրագրի ղեկավարն էր։

2016 թվականին ընտրվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ[2]։

2017 թվականից FAST հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի անդամ է[1]։

2019 թվականին «Վեմ» կրթամշակութային հիմնադրամը հրատարակեց Սբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյանի թարգմանությամբ[9]։

Եկեղեցական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տ. Մեսրոպ քհն. Արամյանը Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի անդամ է[15] և երկու անգամ ազգային եկեղեցական ժողովի պատգամավոր է ընտրվել Արցախից։

Անդամակցություն կազմակերպություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տ. Մեսրոպ քհն. Արամյանը Միջազգային հայրաբանական ընկերության անդամ է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունիսի 5-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Տեր Մեսրոպ քահանա Արամյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով[15]։

2017 թվականի հունիսի 2-ին Տ. Մեսրոպ քհն. Արամյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[16]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տ. Մեսրոպ քհն. Արամյանն ամուսնացած է և իր տիկնոջ՝ Իրինայի հետ ունի յոթ զավակ՝ Ներսես, Մարիամ, Մարթա, Գայանե, Միքայել, Սոֆիա և Հովհաննես։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ. Ազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհ, Մաս Դ, «Ով եմ ես»-ի գաղտնիքը մեր ներքին տաճարում է», հրապարակվել է 2021 թվականի փետրվարի 15-ին[17]։
  • ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ. Ազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհ, Մաս Գ, «Ժամանակը մեզ չի սպասում», հրապարակվել է 2021 թվականի փետրվարի 8-ին[18]։
  • ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ. Ազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհ, Մաս Բ, «Ազատությունն առանց առաքինության կործանարար է», հրապարակվել է 2021 թվականի փետրվարի 1-ին[19]։
  • ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ. Ազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհ, Մաս Ա, «Պետք է արթնանալ ինքնաոչնչացման թմբիրից», հրապարակվել է 2021 թվականի հունվարի 25-ին[20]։
  • «Սբ Գրիգոր Նարեկացի՝ աղոթքի հանճարը», հրապարակվել է 2015 թվականի ապրիլի 18-ին[21]։
  • «Թռիչք անդունդի վրայով», հրապարակվել է 2015 թվականի ապրիլի 3-ին[22]։
  • «Արժեքներ», հրապարակվել է 2015 թվականի մարտի 16-ին[23]։
  • «Առաքելություն, որ միավորում է բոլորիս», տպագրվել է 2015 թվականի մարտի 3-ին[24]։
  • «Մրցունակ կրթութիւնը եւ հայկական իրականութիւնը», տպագրվել է 2011 թվականի ապրիլի 10-ին[25]։
  • «Հայկազեան ուղղագրութեան վերականգնումը մեր սերնդի հրամայականն է», տպագրվել է մի շարք լրատվամիջոցներում[26][27][28][29][30]։

Տպագրված գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկերի ժողովածու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեսրոպ քահանայ Արամեան, Աշխատութիւններ, Ա հտ․, Երևան, 2016 թ․։
  • Մեսրոպ քահանայ Արամեան, Աշխատութիւններ, Բ հտ․, Երևան, 2016 թ․։

Աստվածաբանական ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երեք տիեզերական ժողովների դաւանութիւնը» (աստուածաբանական ակնարկ), «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Ա հտ., Երեւան, 1992 թ., էջ 110-140։
  • «Հայ Եկեղեցու քրիստոսաբանական մտքի ուրուագծեր (Դ-Ը դդ.)» (դաւանաբանական էտիւդ), «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Բ հտ., Երեւան, 1992 թ., էջ 86-122։
  • «Մկրտութեան արարողութեան աստուածաբանութիւնը», «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Գ հտ., էջ 57-88, և Դ հտ., էջ 72-94. Երեւան, 1993 թ.։
  • «Միեղինութեան սկզբունքը աստուածաբանութեան մէջ», «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Ե հտ., Երեւան, 1994 թ., էջ 81-96։
  • «Յովհաննէս Սարկաւագի «Յաղագս Նշանակի հաւատոյ Նիկիականն ՅԺԸ-իցն» ժողովածուն», «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Զ հտ., Երեւան, 1996 թ., էջ 44-78։
  • «Ուղղափառ հաւատքի դաւանութիւնը որպէս հոգեւոր կեանքի հիմք», «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Է հտ., Երեւան, «Վէմ», 2002 թ., էջ 27-49։
  • «Քրիստոսի պայծառակերպութիւնը», «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Ը հտ., Երեւան, 2010 թ., էջ 11-20։

Թարգմանություններ և այլ ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սբ. Գրիգոր Նարեկացի, «Մատեան ողբերգութեան», թարգմ. Մեսրոպ քհն. Արամեանի, Երևան, 2019 թ.
  • Ս. Ներսէս Շնորհալի, Թուղթ ընդհանրական, թարգմ. Մեսրոպ քհն. Արամեանի, Տիգրան Խաչատրեանի եւ Սեդա Ստամբոլցեանի, «Գանձասար» մատենաշար, Երեւան, 1991 թ.։
  • Սուրբ Նեղոս Սինայեցի, Աղօթքի մասին, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Ա հտ., Երեւան, 1992 թ., էջ 177-196։
  • Երգ Երգոց, հանդերձ մեկնութեամբ նախնեաց, «Գանձասար» մատենաշար, Երեւան, 1993 թ.։ [Ուսումնասիրություն]։
  • Ս. Յովհան Մանդակունի, Թուղթք Ա-Դ, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Գ հտ., Երեւան, 1993 թ., էջ 122-146։
  • Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Յաճախապատում ճառեր, Ա, Բ, ԺԶ, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Դ հտ., Երեւան, 1993 թ., էջ 134-164։
  • Հոգեւոր կեանքի մասին [խմբ. և ճառերից հինգի թարգմանիչ], «Գանձասար» մատենաշար, Երեւան, 1997 թ.։ [Ժողովածու հայ հայրերի խրատական ճառերի՝ թարգմ. արևելահայերեն]։
  • Աղօթագիրք [կազմող, համաթարգմանիչ և հավելվածական նյութերի հեղինակ], «Վէմ», Երեւան, 2000 թ.։
  • Սուրբ Աթանաս Ալեքսանդրացի, Որդու մարդեղութեան եւ Սուրբ Երրորդութեան մասին, գրաբարից թարգմ. Մեսրոպ քհն. Արամեանի եւ Սահակ սրկ. Ղազարեանի, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Է հտ., Երեւան, «Վէմ», 2002 թ., էջ 188-212։
  • Սուրբ Յովհաննէս Օձնեցի, Ընդդէմ երեւութականների, թարգմ. Մեսրոպ քհն. Արամեանի եւ Արա սրկ. Նալչաջեանի, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Է հտ., Երեւան, «Վէմ», 2002 թ., էջ 237-273։
  • Սրբազան Պատարագ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցւոյ, «Գանձասար» աստուածաբանական կենտրոն, Երեւան, 2010 թ.։ [Ուսումնասիրություն և արլհյ. թարգանություն՝ զուգադիր գրաբար բնագրով]։

Գրաբարյան բնագրերի քննական հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յովհաննէս Սարկաւագ, Յաղագս Նշանակի հաւատոյ Նիկիականն ՅԺԸ-իցն, [Ճառ] Ա, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Զ հտ., Երեւան, 1996 թ., էջ 278-297։
  • Պօղոս Տարօնացի, Բան հաւատոյ ընդդէմ հերձուածողաց, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Է հտ., Երեւան, «Վէմ», 2002 թ., էջ 298-331։
  • Յովհաննէս Սարկաւագ, Յաղագս նշանակի հաւատոյ Նիկիական ՅԺԸ-իցն, [Ճառք] Ե-Է, Ժ-ԺԱ, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Է հտ., Երեւան, «Վէմ», 2002 թ., էջ 332-370։
  • Յովհաննէս Երզնկացու «Ի ՃԽ սաղմոսն...» ճառը, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Է հտ., Երեւան, «Վէմ», 2002 թ., էջ 384-386։
  • Յովհաննէս Սարկաւագ, Յաղագս նշանակի հաւատոյ Նիկիական ՅԺԸ-իցն, [Ճառք] Բ-Դ, Ը-Թ, ԺԲ-ԺԴ, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Ը հտ., Երեւան, 2010 թ., էջ 351-455։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աւագ շաբաթ (գունազարդման գրքոյկ), «Գանձասար» հանդէս, 1992 թ.։ (Կազմող եւ տեքստերի հեղինակ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FAST հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ
  2. 2,0 2,1 «ՀԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի կազմ».
  3. 3,0 3,1 «Գանձասար» աստվածաբանական կենտրոն, Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, էջ, 192, Երևան, 2002թ
  4. Արարատից Սիոն
  5. 5,0 5,1 Ազգային և համամարդկային արժեքների փնտրումով
  6. Պրեմիերա՝ «Արարատից Սիոն»
  7. 7,0 7,1 «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը՝ նոր ֆիլմի ներշնչանքի աղբյուր․ հանրությանը կներկայացվի «Գիրքը» ֆիլմը
  8. 8,0 8,1 ««Գիրքը» ֆիլմի մասին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  9. 9,0 9,1 ««Նարեկ»-ն 1-ին անգամ արևելահայերեն է թարգմանել հոգևորականը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
  10. ««Վէմ մեդիա արուեստներ» տեսաարտադրական ստուդիայի ֆիլմերը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  11. From Ararat to Zion via Swansea Film Festival
  12. Էդգար Բաղդասարյան. «Արարատից Սիոն» ֆիլմի աշխատանքները մշակութային ցնցում են առաջացրել»
  13. Մ. Արամյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական նշանակելու մասին
  14. ԿԳԱԾ
  15. 15,0 15,1 «Արարատից Սիոն» փաստագրական ֆիլմի հեղինակն ու ռեժիսորը պարգեւատրվել են «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով
  16. Մեսրոպ քահանա Արամյանի պարգևներ
  17. ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ. Ազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհ, Մաս Դ, «Ով եմ ես»-ի գաղտնիքը մեր ներքին տաճարում է»
  18. ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ. Ազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհ, Մաս Գ, «Ժամանակը մեզ չի սպասում»
  19. ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ. Ազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհ, Մաս Բ, «Ազատությունն առանց առաքինության կործանարար է»
  20. ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ. Ազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհ, Մաս Ա, «Պետք է արթնանալ ինքնաոչնչացման թմբիրից»
  21. ««Սբ Գրիգոր Նարեկացի՝ աղոթքի հանճարը»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  22. ««Թռիչք անդունդի վրայով»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  23. ««Արժեքներ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  24. «Առաքելություն, որ միավորում է բոլորիս»
  25. ««Մրցունակ կրթութիւնը եւ հայկական իրականութիւնը»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  26. ««Հայկազեան ուղղագրութեան վերականգնումը մեր սերնդի հրամայականն է»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  27. «Ազգ» օրաթերթի մշակութային #15 հավելված, հոկտեմբերի 14, 2006 թվական
  28. «Գոլոս Արմենիի» թերթի հայերեն տարբերակ, հոկտեմբերի 18-24, 2006 թվական
  29. «Գոլոս Արմենիի» թերթի ռուսերեն տարբերակ, հոկտեմբերի 14, 2006 թվական
  30. “The Noyan Tapan Highlights”-ի 41 (645) համար, հոկտեմբերի 16, 2006 թվական

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]