«Այբ» կրթական հիմնադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Այբ» կրթական հիմնադրամ
Ayb fund logo Arm.jpg
Հիմնադրված 2006 թ.
Իրավ. կարգավիճակ գործող
Տեղագրություն Հայաստան
Կայք foundation.ayb.am

«Այբ» կրթական հիմնադրամը հիմնադրվել է 2006 թվականին։ Հիմնադրամի նպատակն է՝ ձևավորել սովորելու գերազանցության մշակույթ և աջակցել հայկական կրթության զարգացմանը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Այբ»-ը հիմնադրվել է 2006 թվականին մարդկանց կողմից, ովքեր իրենց ձեռքբերումները համարում են կրթության արդյունք և կամենում միասնական ներդրմամբ զարգացնել Հայաստանի կրթական համակարգը: «Այբ»-ի հիմնադիրներն են`

«Այբ» ակումբն ամբողջ «Այբ» համակարգում բարձրագույն ղեկավար մարմինն է: 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ «Այբ» ակումբը միավորում է 38 անդամի՝ աշխարհի տարբեր անկյուններից:

«Այբ» կրթական հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որում հերթագայությամբ ընդգրկվում են «Այբ» ակումբի վեց անդամներ: Հոգաբարձուների խորհրդի լիազորությունների ժամկետը երկու տարի է:

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գործունեության 10 տարիների ընթացքում «Այբ» հիմնադրամը մշակել և իրագործել է կրթական բարեփոխումներին ուղղված ավելի քան 20 ծրագրեր։

«Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող հիմնական ծրագրերն են՝

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի փետրվարին, ցանկանալով նպաստել Հայաստանի զարգացմանը և ունենալով իրենց ժամանակը, ջանքերն ու նյութական միջոցները ներդնելու բազմաթիվ հնարավորություններ, 8 ընկերներ հավաքվեցին Մոսկվայում և որոշեցին հիմնել «Այբ» կրթական հիմնադրամը և «Այբ» ակումբը: Դեկտեմբերին արդեն պաշտոնապես հիմնվեց «Այբ» կրթական հիմնադրամը: Նույն ամսում էլ մեկնարկեց «Այբ»-ի առաջին ծրագիրը՝ «Առարկայական խորացված դասընթացները»: Այս ծրագրի շրջանակներում ծնունդ առան և փորձարկվեցին «Այբ»-ի կրթական մեթոդաբանությունները:

2007 թվականի մայիսին «Այբ»-ը Երևանի ֆիզմաթ դպրոցում հիմնեց առաջին ժամանակակից լաբորատորիան՝ «ԱյբԼաբ»-ը, ֆիզիկա առարկայից: Այժմ Հայաստանի 4 մարզերի 5 դպրոցներում գործում են նման 8 լաբեր։ Նույն թվականին, երբ համացանցը Հայաստանում հասու էր քչերին, «Այբ»-ը Հայաստանի 33 բուհի դիմորդների, ուսանողների ու դասախոսների համար հասանելի դարձրեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «OpenCourseWare» ծրագրի հազարավոր ուսումնական նյութեր՝ առանց համացանց մտնելու անհրաժեշտության:

2008 թվականի մայիսին «Այբ»-ը Հայաստանում անցկացրեց առաջին փորձնական «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը: 2010 թվականից «Կենգուրուին» միացան ևս երկու դպրոցական զանգվածային մրցույթներ՝ Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը և «Ռուսական արջուկ» ռուսաց լեզվի միջազգային մրցույթը։ Իսկ արդեն 2014 թվականին «Այբ»-ը ստեղծեց և առաջին անգամ Հայաստանում և Արցախում անցկացրեց «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը։ 2016 թվականից «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում անցկացնում է նաև ռոբոտաշինության ամենազանգվածային դպրոցական մրցույթներից մեկը՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) ազգային փուլը։

2009 թվականի օգոստոսին մեկնարկեց հայաստանյան տարբեր դպրոցների քիմիայի ուսուցիչների համար նախատեսված վարպետության դասերի շարքը: Այս ծրագիրը հետայագում զարգացում գտավ այլ ձևաչափերով վարպետության դասերի տեսքով՝ զանազան լսարանների համար:

2010 թվականի հունվարին ՀՀ կառավարությունը տարվա իր առաջին նիստին որոշում կայացրեց «Այբ» կրթական հիմնադրամին հատկացնել Երևանում Թբիլիսյան խճուղուն հարող 6.5 հա հողատարածքը` «Այբ կրթական հանգույց» («Այբ» դպրոց) ծրագրի իրականացման համար։ 2011 թվականի հոկտեմբերին բացվեց «Այբ» ավագ դպրոցը:

2013 թվականի հուլիսն կնքվեց համագործակցության պայմանագիր ՀՀ Կենտրոնական բանկի և «Այբ» կրթական հիմնադրամի միջև՝ Դիլիջան քաղաքում «Այբ»-ի կրթական տեխնոլոգիաներով դպրոց բացելու և գործարկելու մասին: 2013 թվականի սեպտեմբերին սկսվեց Դիլիջանի կենտրոնական դպրոցի առաջին ուսումնական տարին՝ ժամանակավոր տարածքում և մեկնարկեց դպրոցի հիմնական շենքի շինարարությունը, որը բացվեց 2015 թվականին:

2014 թվականի հունվարին «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի (Անգլիա) և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Կրթության ինստիտուտի հետ, սկսեց լայնածավալ, պետական մակարդակի կրթական նախաձեռնություն՝ Կրթության գերազանցության ազգային ծրագիրը (ԿԳԱԾ), որի իրականացման գլխավոր գործքը՝ «Այբ»-ի կողմից մշակված, համաշխարհային մակարդակով մրցունակ ուսումնական ծրագիր «Արարատյան բակալավրիատը», 2015 թվականի սեպտեմբերին ներդրվեց «Այբ» դպրոցում: 2016 թվականի մայիսին «Այբ» դպրոցի աշակերտները առաջին անգամ հանձնեցին Արարատյան բակալավրիատի քննություններ, որոնք հավատարմագրված են որպես Քեմբրիջի խորացված մակարդակներին (Cambridge A Levels) համազոր։

2015 թվականի հոկտեմբերին Երևանի և Դիլիջանի «Այբ» դպրոցներին կից բացվեց երկու ֆաբլաբ (ՄՏԻ-ի կողմից նախագծված արհեստանոց-լաբորատորիաներ):

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]