Jump to content

Արարատից Սիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արարատից Սիոն
անգլ.՝ From Ararat to Zion
Երկիր Հայաստան
 Եգիպտոս
 Իսրայել
 Թուրքիա
Ժանրվավերագրական ֆիլմ և պատմական ֆիլմ
Թվական2009
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷդգար Բաղդասարյան
Սցենարի հեղինակՄեսրոպ քահանա Արամյան
Տևողություն71 ± 1 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Արարատից Սիոն» (անգլ.՝ From Ararat to Zion), հայ ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի և Վէմ մեդիա արվեստներ (Vem Media Arts) ստուդիայի նկարահանած ֆիլմը, որը ներկայացնում է հայ ժողովրդի դերն ու ներդրումը մարդկության պատմության մեջ, քրիստոնեության առաքելության և Սուրբ հողի վրա հայերի ներկայության մասին։

«Արարատից Սիոն» ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը ըստ քահանա Մեսրոպ Արամյանի սցենարի, ով նաև ֆիլմի պրոդյուսերն է։ ֆիլմի հովանավորներից են «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Flagship Ventures ընկերության տնօրեն Նուբար Աֆեյանը։ Նկարահանման աշխատանքներն ավարտվել են 2009 թվականի սեպտեմբերի 22-ին։ Ֆիլմի սյուժեում և պատմության մեջ ներառված են ասորական, հունական, եգիպտական և այլ աղբյուրներ։

Ֆիլմի պրեմիերան կայացել է Երևանում 2010 թվականի մայիսի 5-ին[1]։ 2010 թվականին ֆիլմը ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի Վավերագրական ֆիլմերի մրցույթ ծրագրում[2]։

Ֆիլմը պատմում է Սուրբ Երկրի ժառանգության մեջ հայերի հոգևոր ներկայության մասին։ Պատմական վայրիվերումներում, ահռելի զոհողությունների ու մաքառումների գնով, հայերը շարունակաբար ներկա են Սուրբ Երկրի կյանքում քրիստոնեությունը պետական կրոն հռչակումից ի վեր։ Ֆիլմում օգտագործված պատմական տվյալների մեծ մասը հայ պատմագրության մեջ պահպանված չէ, և հայ ինքնության կարևորագույն վկայությունները ցուցադրվում են առաջին անգամ։

Ֆիլմի հերոսը հայ ուխտավորն է, ով անցել է մահվան մեծ հավանականություն ունեցող ճանապարհներով և իրեն կոչել «մահտեսի»՝ «մահը տեսնող»։ 18-րդ դարի Երուսաղեմի պատմիչ Հանա եպիսկոպոսը խորհուրդ է տալիս հայ ուխտավորներին այս կենաց և մահու ճամփան բռնելուց առաջ խոստովանել մեղքերը քահանային և կտակ գրել, որովհետև վերադառնալու հավանականությունը մեծ չի եղել։ Այս մեծագույն հոգևոր սխրանքի և զոհաբերության շնորհիվ հայերն այսօր աշխարհի կենտրոնում են և քրիստոնեական գլխավոր սրբավայրերի հիմնական իրավատերերից են[3]։

Նկարահանող անձնակազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Եվրոպական լավագույն վավերագրական ֆիլմ», Swansea Bay կինոփառատոն, Միացյալ թագավորություն[4]
  • Globians World and Culture Documentary գերմանական կինոփառատոնի ֆիլմերի ընտրացանկ
  • Մոսկվայի «Վավերագրական ֆիլմեր» անվանացանկի աշխարհում ճանաչման արժանացած ժապավեն
  • Ֆիլմի հեղինակները՝ ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը և սցենարիստ ու պրոդյուսեր Մեսրոպ Արամյանը պարգևատրվել են "Մեսրոպ Մաշտոց" շքանշանով (2010, ԼՂՀ)[5]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Էդգար Բաղդասարյան. «Արարատից Սիոն» ֆիլմի աշխատանքները մշակութային ցնցում են առաջացրել»». PanARMENIAN.Net. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  2. «Արարատից Սիոն». www.gaiff.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.(չաշխատող հղում)
  3. Mediamax. «Արարատից Սիոն». bravo.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  4. ««Արարատից Սիոն»-ը շարունակում է իր հաղթարշավը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  5. «Արարատից Սիոն փաստագրական ֆիլմի հեղինակն ու ռեժիսորը պարգևատրվել են Մեսրոպ Մաշտոց շքանշանով». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]