Էդգար Բաղդասարյան
| Ծնվել է | մարտի 8, 1964 (59 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
| Քաղաքացիություն | |
| Գործունեության տարիներ | 1986 - մինչ օրս |
| Մասնագիտացում | ռեժիսոր, սցենարիստ |
| Պարգևներ | |
| IMDb | ID ID 1665908 |
Էդգար Էռնեստի Բաղդասարյան (մարտի 8, 1964, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, սցենարիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդգար Բաղդասարյանը ծնվել է 1964 թվականին Երևանում։ 1985 թվականին ավարտել է Երևանի անասնաբուժական ինստիտուտը։ Ավարտելուց հետո՝ 1986-1987 թվականներին, աշխատել է «Հայհամերգ»-ում որպես ռեժիսոր, իսկ 1988 թվականից՝ Հայֆիլմ և Հայկ կինոստուդիաներում որպես ռեժիսորի ասիստենտ, այնուհետև՝ որպես ռեժիսոր[1]։ «Public Hepta Armenia» ընկերության կրեատիվ տնօրենն է[2]։
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
| Թվական | Ֆիլմ |
|---|---|
| 1990 | Խաղեր |
| 1997 | Հոսք (Սև պատը) |
| 2001 | Սուրբ ծեսերի երկիր |
| 2005 | Մարիամ |
| 2009 | Դու գնա |
| 2009 | Արարատից Սիոն |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Էդգար Բաղդասարյանի մասին arm-cinema կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-01-01
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Էդգար Բաղդասարյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-28-ին։ Վերցված է 2017-03-08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էդգար Բաղդասարյան․ Օրուելն իրականություն է դառնում
- Էդգար Բաղդասարյան․ Մենք ադամանդե սերունդ տվեցինք թափոնի դիմաց
| ||||||